Գերմանիան ուժեղացնում է հսկողությունը Ֆրանսիայի հետ սահմանին
Նիսում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Գերմանիան ուժեղացրել է հսկողությունը Ֆրանսիայի հետ սահմանին: Ntv.ru-ն գրում է, որ գերմանական ոստիկանության ներկայացուցչի խոսքով` սահմանային խստացված վերահսկումն իրականացվում է Փարիզի հետ համաձայնությամբ:
Ընդգծվում է, որ Գերմանիան խստացված վերահոսկողություն կիրականացնի մասնավորապես Ֆրանսիայի սահմանի օդանավակայանների անցակետերում, ինչպես նաև ավտոճանապարհների և երկաթուղային գծերի վրա:
Հիշեցնենք, որ Նիսում նախօրեին երեկոյան տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով 84 մարդ է զոհվել, ավելի քան հարյուր մարդ էլ վիրավորվել է:
Հարակից հրապարակումներ`
- Նիսում զոհված համարվող հայուհուն ողջ են գտել
- Նիսում ահաբեկչին վնասազերծելու մասին տեսանյութը հայտնվել է համացանցում
- Հռոմի Պապը դատապարտել է Նիսի ահաբեկչությունը
- Ֆրանսիայում եռօրյա սուգ է հայտարարվել
- Հայտնի է Նիսում ահաբեկչության հեղինակի անունը
- Ես հրաժարվում եմ մարդ կոչվել. Սոցցանցը՝ Նիսի ահաբեկչության մասին