«Ի՞նչ է նշանակում կարգավիճակ տարածքների դիմաց, իմը իմի դիմա՞ց». Լ. Ալավերդյան
«Ամենալավ ծրագրիրն էլ, եթե իշխանություններն են առաջարկում, ուղղակի տապալվում են: Ժողովուրդը չի վստահում իր իշխանություններին»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքարին:
«Դա հիմա տեսնում ենք մեզ մոտ: Միայն մեկ երկու մեքենա վաճառել, մեկ երկու անձի ձերբակալել, դա ամենավատ իմիտացիոն գործընթացի նման է, բայց անգամ այդպիսի գործառություներում երկու բան չունեին, նախ չկար այդ կոնցեպտը՝ ի՞նչն է փոխվում համակարգային առումով և այդպես էլ չհասկացանք, ո՞րն էր մեղքը ՊՆ հետախուզության բաժնի: Այսինքն՝ ոչ միայն մենք չփոխեցինք դեպի դրականը, այլև ավելացավ անվստահության պաշարը: Դա նշանակում է՝ իշխանությունները, որոնք չունեն լեգիտիմություն ներսում, դրսի կողմից շատ ավելի կառավարելի են»,-ասաց Ալավերդյանը:
Նրա խոսքով՝ այսդպես էլ մենք չտեսանք, որն է լինելու կոռուպցիայի դեմ պայքարի այդ նորությունը, որը պետք է կտրուկ թափ տար պայքարին. «Կան գեղեցիկ ճառեր՝ հայտարարությունների տեսքով, որով փորձում են ներքին լսարանի պատասխաններին անդրադառնալ, բայց այդպես էլ նոր բան չեմ տեսնում ու ակնկալում»:
Ինչ վերաբերում է Արցախի հակամարտության շուրջ բանակցություններին՝ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրենն ասաց, որ ցավով է նշում, բայց սեղանի վրա դրված պահանջներն ինչ-որ եղել են 1994 թվականին, հռետորության առումով շատ ավելի մեղմ էին, քան դրանից հետագայում ընդունված որոշումները. «Հիմա ի՞նչ կա այսօր: Ի՞նչ է նշանակում կարգավիճակ տարածքների դիմաց, իմը իմի դիմա՞ց: Այսօր բանակցային սեղանի վրա հստակ պետք է դրվի հարց, արդյո՞ք Ադրբեջանն սուվերենություն ունի Արցախի այսօրվա տարածքների և Նախիջևանի հանդեպ՝ միջազգային իրավունքի տեսանկյունից»:
Անդրադառնալով Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշմանը՝ Ալավերդյանն այդտեղ տողատակեր նկատեց, ըստ որոնց, կարծես թե Ֆրանսիայի և Միացյալ Նահանագների համանախագահներն առաջ են տանում, շեշտը դնում են մեխանիզմների ներդրման վրա, իսկ Ռուսաստանի ներկայացուցիչը, կարծես թե, ուզում է քայլ առաջ գնալ և խոսել ինչ-ինչ առաջխաղացումների մասին այն փաթեթի շրջանակներում, որը սեղանի վրա են, իսկ սեղանի վրա դրված են Մադրիդյան սկզբունքները և դրա շուրջ բոլոր խմորումները:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան