Հունաստանը 2018-ից զբոսաշրջային հարկ կսահմանի
Հունաստանի իշխանությունները 2018 թվականի հունվարի 1-ից զբոսաշրջային հարկ կսահմանեն, որի առավելագույն չափը մեկ գիշերվա համար կկազմի 4 եվրո՝ կախված զբաղեցրած հյուրանոցի կարգավիճակից: Լուրը գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում անելով RNS-ին:
Հարկերի վճարման տակ են ընկնում ինչպես անկախ, այնպես էլ կազմակերպված զբոսաշրջիկները:
Մեկ գիշերվա համար ամենաբարձր հարկը զբոսաշրջիկների համար կկազմի 4 եվրո, ովքեր կհաստատվեն «5 աստղանի» հյուրանոցում, «4 աստղանի» հյուրանոցի համար այն կկազմի 3 եվրո, իսկ 1,5 կվճարեն «3 աստղանիի» համար:
Զբոսաշրջիկները, որոնք բնակարան կամ «մեկ և երկու աստղանի» հյուրանոց կվարձեն մեկ գիշերվա համար՝ կվճարեն 0,5-1 եվրո հարկ:
Հունաստանում զբոսաշրջային հարկը ներդրվում է խիստ տնտեսման միջոցների փաթեթի շրջանակներում, որը հունական կառավարությունն ընդունել է այս տարվա մայիսին: