Հռոմի Պապը դատապարտել է Նիսի ահաբեկչությունը
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը համերաշխություն է հայտնել Ֆրանսիայի ժողովրդին և խիստ դատապարտել Նիսում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը, որըի հետևանքով բազմաթիվ մարդիկ են զոհվել: Լուրը գրում է «Ռիա նովոստի»-ն՝ հղում անելով Հռոմի պապի խոսնակ մոնսինյոր Ֆեդերիկո Լոմբարդիին:
Ահաբեկչությունը տեղի է ունեցել հինգշաբթի երեկոյան, երբ հավաքված մարդիկ տոնում էին Ֆրանսիայի ազգային տոնը։ Բեռնատար ավտոմեքենան մխրճվել էր Նիսի Անգլիական լողափում հավաքված ամբոխի մեջ, ինչից հետո ավտոմեքենայից կրակ են բացել մարդկանց վրա: Ահաբեկչական հարձակման զոհերի թիվը հասել է 84-ի: Ֆրանսիայի նախագահը սա անվանել է ահաբեկչական հարձակում:
Վատիկանի պաշտանական ներկայացուցչի խոսքով՝ Պապը խստագույն ձևով դատապարտել է «մահացու խելագարության, ատելության, ահաբեկչության և խաղաղության դեմ հարձակման ցանկացած դրսևորում»:
Լոմբարդին ընդգծել է՝ Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարը համերաշխությունն է հայտնել ամբողջ ֆրանսիաական ժողովրդին, որոնց համար այդ օրը պետք է լիներ մեծ տոնակատարություն: Նա նաև ասել է «այս գիշեր մենք մտահոգությամբ հետևել են Նիսի սարսափելի լուրերին»:
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիայում եռօրյա սուգ է հայտարարվել
- ԱԳՆ խոսնակ. Ֆրանսիայում զոհվածների թվում ՀՀ քաղաքացի կա
- Ես հրաժարվում եմ մարդ կոչվել. Սոցցանցը՝ Նիսի ահաբեկչության մասին
- Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան առջև քաղաքացիները ծաղիկներ են դնում
- Ֆրանսիայի նախագահը ուղերձ է հղել ժողովրդին
- Նիսում ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 84-ի
- Ֆրանսիայում կերկարաձգվի արտակարգ ռեժիմի ժամկետը
- ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Նիսում տեղի ունեցած ահաբեկչությունը