Նիսում կորած ութ ամսական երեխային գտել են սոցցանցի օգնությամբ
Նիսում ընտանիքը գտել է իր ութ ամսական երեխային, որին կորցրել էր տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո։ Լուրը գրում է Censor.net-ը՝ հղում անելով «112 հեռուստաալիքին»:
Երեխային գտնել հաջողվել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգնությամբ: Ահաբեկչական հարձակումից հետո սոցցանցում տեղադրվել է կորած երեխայի մասին հրապարակում ։ Հեղինակը գրել է, որ ինքը երեխայի մայրը չէ, և որ երեխայի ընտանիք անդամները գտնվում են հիվանդանոցում: Երեխային գտնելուց հետո կրկին հրապարակում է արել սոցցանցում, որտեղ շնորհակալություն է հայտնել «Ֆեյսբուքին» և երեխային գտած օգտատիրոջը: