Նիսում զոհված ՀՀ քաղաքացիների թիվը 2-ն է
Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է Նիսում ահաբեկչության հետևանքով զոհված երկրորդ ՀՀ քաղաքացու մասին: «Ցավով տեղեկացնում ենք Նիսում ևս մեկ ՀՀ քաղաքացու զոհվելու մասին», -նշում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից:
Ավելի վաղ, ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացրել էր, որ Նիսում ահաբեկչության հետևանքով զոհվել է մեկ քաղաքացի:
Հիշեցնենք՝ հուլիսի 14-ին երեկոյան Ֆրանսիայի Ազգային տոնին նվիրված հրավառության ժամանակ, բեռնատար մեքենան մխրճվել էր տոնը նշող մարդկանց խմբի մեջ, ու վարորդը կրակահերթ էր արձակել նրանց ուղղությամբ: Ականատեսների վկայությամբ, բեռնատարի վարորդը միտումնավոր մեքենան վարել է ուղիղ մարդկանց մեջ՝ փորձելով վիրավորել որքան հնարավոր է շատ մարդու:
Ոստիկանական ուժերը վնասազերծել էին ահաբեկչին, որը լրատվամիջոցների փոխանցմամբ, ծագումով թունիսցի է, Ֆրանսիայի քաղաքացի, 31 տարեկան: «Իսլամական պետություն» կազմակերպությունը իր վրա է վերցրել ահաբեկչության պատասխանատվությունը:
Հայաստանի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել էր Նիսում տեղի ունեցած ահաբեկչությունը և ցավակցել զոհերի հարազատներին:
Հարակից հրապարակումներ`
- ԱԳՆ խոսնակ. Ֆրանսիայում զոհվածների թվում ՀՀ քաղաքացի կա
- Ես հրաժարվում եմ մարդ կոչվել. Սոցցանցը՝ Նիսի ահաբեկչության մասին
- Բեռնատար մեքենան ահաբեկչությունից մի քանի օր առաջ է վարձրակալվել
- Նիսում ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 84-ի
- ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Նիսում տեղի ունեցած ահաբեկչությունը