Մշակույթ 16:34 15/07/2016 Հայաստան

1990-ականների դժվարին ժամանակները «Ոսկե ծիրանում»՝ «Բարի լույս»

«Ոսկե ծիրան» Երևանի 13-րդ միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» մրցույթում ընդգրկված է Աննա Արևշատյանի «Բարի լույս» ֆիլմը: Սա երիտասարդ ռեժիսորի  առաջին լիամետրաժ ֆիլմն է:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Աննա Արևշատյանն ասաց, որ ֆիլմը նկարահանվել է Հայաստանում՝ Հրազդանում: 

«Ֆիլմը 1990-ականների մասին է, մեր առօրյան է, փորձել ենք պատասխաններ գտնել իմ հասակակիցների հիշողություններում»,- ներկայացրեց ռեժիսորը:

Ըստ Ա. Արևշատյանի, նախքան ֆիլմ նկարահանելը, շատ մարդկանց հետ է շփվել, ովքեր ասել են, թե ինչու է անդրադառնում 1990-ականներին, պետք չէ վերհիշել.  «Բայց չի կարելի մոռանալ անցյալը: Պետք է վատի վրա սովորել, լավը վերցնել ու առաջ գնալ: Մարդիկ հոգնել են այդ ծանր հիշողություններից,  բայց կարելի է այլ հայացքով նայել, հիշել լավը: Առանց դրա մենք չենք կարող առաջ գնալ: 90-ականները մեր կյանքի կարևոր էտապներից է, ինչպես մյուս ծանր էտապները»:

Ֆիլմում նկարահանված դերասաններից միայն Լիդիա Հակոբյան է պրոֆեսիոնալ, մյուսները մասնագիտութամբ դերասաններ չեն:  Ա.Արևշատյանն ասաց, որ ցանկանում էր այնպիսի կերպարներ գտնել, ովքեր կինոներում քիչ են հանդիպում: Գլխավոր դերակատարներից է ճարտարապետ Արսեն Կարապետյանը և 5-րդ դասարանի աշակերտ Արայիկ Դարբինյանը:

«Արսենին հայտնաբերեցի ֆեյսբուքում, ոչ մի կապ չի ունեցել կինոյի հետ: Եկանք իր մոտ, գրավեցինք ստուդիան, պատմեցինք, թե ինչու ենք ուզում իրեն նկարահանել ֆիլմում: Արայիկին ավելի դժվար գտանք, 6-7 դպրոց էինք այցելել: Արդեն հույսը կորցրել էինք»,- նշեց ռեժիսորը:

Արայիկին դուր է եկել ֆիլմում նկարահանվելը, ասաց, որ էլի կնկարահանվի:

«Հենց վատ էի նկարահանվում, Աննային օգնության էին գալիս ոսկե թղթով շոկոլադները: Հենց լավ էի խաղում, ինձ շոկոլադ էին տալիս: Կուզեմ էլի նկարահանվեմ Աննայի ֆիլմերում»,- ասաց Արայիկը՝ հիշելով, որ ձմռան նկարահանումների ժամանակ իր ատամը շարժվում էր, բոլորն իրեն ուժ էին տալիս, որ ատամը հանի: Ստացվում է: 

Արսեն Կարապետյանն ասաց, որ ընդունեց ֆիլմում նկարահանվելու որոշումը, քանի որ հնարավորություն էր փորձելու մի բան, որը կյանքում չէր արել:

«Համոզված էի, որ եթե հրաժարվեմ, երկրորդ անգամ նման հնարավորություն չի լինի: Կինո շատ եմ սիրում, ներսից ծանոթանալը շատ հետաքրքիր էր: Ինձ համար փորձ էր գտնելու այսօրվա հերոսին: Հայաստանի հիմքն այն մարդիկ են, ովքեր ապրում ու աշխատում են  Հայաստանում, մտածում են, կասկածում են, տանջվում են: Նման ֆիլմեր պետք են»,- նշեց նա:

Պատասխանելով հարցին, թե ինչքանո՞վ էր հեշտ կերտել այդ կերպարը, ի՞նչ ընդհանրություններ ունի հերոսի հետ, Ա. Կարապետյանն ասաց. «Ընդհանուր մտածելակերպի նմանություն կա որոշակի, բայց ես կյանքում ավելի հեշտ եմ, այդքան շատ կասկածների, տանջանքների մեջ չեմ մտնի: Մի քիչ ավելի հստակ է ինձ համար ինչ անելը, քան հերոսի»:

Լիդիա Հակոբյանն ասաց, որ մեծ հաճույքով է նկարահանվել ֆիլմում. «Պրոֆեսիոնալ մոտեցում կար և տեքստային առումով, և գործողությունների: Օպերատորը շատ լավ էր աշխատում: Լեզուն չէի հասկանում, բայց իրար շատ լավ հասկանում էինք»:

Ասուլիսին ներկա լեհ օպերատոր Պավել Դիլլուսն ասաց, որ  առաջին անգամ է Հայաստանում, բայց արդեն կոչում է իր երկրորդ հայրենիքը:

«Երբ եկա Հայաստան, իջա ինքնաթիռից, աչքերիս արցունքներ էին: ֆիլմի շնորհիվ ցանկացա հասկանել Հայաստանն ու հայերին: Սկզբում երբ սկայպով խոսում էինք, ուզում էի հասկանալ, թե ինչ ընդհանրություններ կան հայերի և լեհերի միջև:  Լեհաստանն էլ երկար ժամանակ գրավված է եղել, ցանկություն ենք ունեցել պայքարելու մեր ազատության համար: Հայաստանում շատ երիտասարդների եմ տեսնում,  ովքեր ինձ հիշեցնում են ֆիլմի գլխավոր հերոսին: Նրանք պայքարում են, փորձում են հասկանալ՝ ինչ անել: Լեհաստանից մեծ արտագաղթ կա, կես միլիոն լեհ արտագաղթել է Մեծ Բրիտանիա՝ աշխատելու»,- ասաց օպերատորը:

Պավել Դիլլուսը հիացած է նաև հայերի խաղով. «Իմ տեսած շատ ֆիլմերում նկարահանված պրոֆեսիանալ դերասաններից շատ ավելի լավն էին»:

Երբեմն ամենակարևոր պատասխաններն այնտեղ են, որտեղ մանկական հիշողությունները բախվում են ինքդ քեզ բացահայտելու և ընդունելու հետ: Խճճվելով ինքն իր մեջ՝ Արշակը պատասխաններ է փնտրում մանկության հուշերում: Նա այնքան մոտ է ինքն իրեն ընդունելուն, որքան մոտ է շջապտույտներով վազքին: Ի՞նչ կընտրի նա, և ինչպե՞ս պիտի 90-ականների մասին հիշողությունները սահմանեն նրա կյանքը: Պատմությունը լրագրողի մասին է, որը մասնագիտական հակամարտության մեջ է այն հեռուստաընկերության հնազանդ և ստրկացած վարչակազմի հետ, որտեղ աշխատում է: Կորցնելով աշխատանքը՝ նա համակվում է անկարողության և մեղքի զգացումով իր ընտանիքի առջև: Կինն անդադար փորձում է համոզել, որ արտագաղթեն, ինչը նրան ստիպում է վերջնական որոշում կայացնել: Սա հեշտ որոշում չէ, այնպես որ նա պետք է հակադրվի սեփական ես-ին. այն սկզբունքները, որոնցով առաջնորդվել է ամբողջ կյանքում, փլվել են, իսկ ապագան անորոշ և մշուշոտ է: Հորը տեսնելու սուր ցանկությունը նրան տանում է սահմանային այն գյուղը, որտեղ ապրում է հայրը: Ծնողների տան ճանապարհին երևան են գալիս նրա մանկության հուշերը 90-ականների դժվարին ժամանակների մասին, երբ Հայաստանը պատերազմի մեջ էր: Առերեսումը սեփական անցյալի հետ օգնում է նրան վերագտնել իրեն և ճիշտ որոշում կայացնել:

Պատասխանելով հացին, թե սոցիալական դրամա նկարահանելը դեբյուտային ռեժիսորի համար ռիսկային քայլ է, մեծ պահանջարկ չունի, ի՞նչ նպատակներ ունեք այս ֆիլմի հետ կապված, երիտասարդ ռեժիսորն ասաց. «Ես էլ եմ ինձ հարց տվել, թե ինչո՞ւ եմ նկարել այս ֆիլմը:  Ուղղակի ուզում էի ֆիլմ նկարահանել, պատմել հայերի, իմ ազգի մասին: Կարևոր է, որպեսզի օտարազգի հանդիսատեսը տեսնի մեզ, ավելի շատ իմանա մեր մասին: Այս ֆիլմն այդպիսի մի հայացք է՝ ով ենք մենք»:

Ռեժիսորը հնարավոր համարեց որոշակի մոնտաժային փոփոխություններ ֆիլմում՝  ավելի մասսայական դիտումների համար, չնայած որպես հեղինակ կողմնակից չէ նման գաղափարի:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:07
Մեկնարկում է Ալիևի հերթական պահանջները բավարարելու քարոզարշավը և դրա նախապատրաստական աշխատանքները. Իշխան Սաղաթելյան
«Վերջին շրջանում Փաշինյանի և կնոջ ռեալիթի շոու հիշեցնող ակտիվությունը պետք է դիտարկել Հայաստանի համար նախապատրաստվող նոր զիջումների...
Աղբյուր` Panorama.am
11:07
2024թ. ավարտին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կազմելու է մոտ 50%. Ֆինանսների նախարար
«Ընդհանուր առմամբ նախարարության աշխատանքը կարելի է գնահատել հաջողված»,-տարվա ամփոփիչ ասուլիսում հայտարարեց ֆինանսների նախարար Վահե...
Աղբյուր` Panorama.am
11:02
Վլադիկավկազում առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել, կին է մաhաgել
Վլադիկավկազում հրդեհ է բռնկվել «Алания Молл» առևտրի կենտրոնում, մահացել է մի կին, ով դեպքի պահին ներսում է եղել։ Կա տուժած, ով...
Աղբյուր` Panorama.am
10:50
ՄՊՀ-ն տուգանել է բենզալցակայանների՝ պահանջներին չհամապատասխանող բենզին իրացնելու համար
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը  «Էդո-Սարուխ», «Հայր և որդի Հարոյաններ», «Գազ-Պրոպան»,...
Աղբյուր` Panorama.am
10:14
Ինչ անամոթ եք բայց դուք և ձեր թիմը. Մարությանին քննադատած Արսեն Թորոսյանն ինքն է հայտնվել քննադատությունների թիրախում
ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանն արձագանքել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի գրառմանը ծաղրական ու քննադատական կերպով. «Մի...
Աղբյուր` Panorama.am
10:08
Անվտանգության վերաբերյալ այս իշխանության պատկերացումները սկսվում և ավարտվում են ընդդիմախոսներին ազատությունից զրկելով. Աբրահամյան
«Տարածքային ամբողջականության սկզբունքը թեև շարունակում է միջազգային իրավունքում և հռչակագրերում որպես հիմնարար մոտեցում մնալ, սակայն խաղի...
Աղբյուր` Panorama.am
09:45
Դամասկոսը նախազգուշացրել է Իրանին Սիրիայում քաոս չտարածել
Դամասկոսի իշխանությունները զգուշացնում են Իրանին Սիրիայում քաոս չտարածելու մասին։ Այս մասին հայտարարել է Սիրիայի անցումային կառավարությունում...
Աղբյուր` Panorama.am
09:29
Հայկական արծվագորգի զարդանախշն՝ ադրբեջանական «Հաղթանակի զբոսայգում»
Վերջին շրջանում մշակութային յուրացման այս քաղաքականությունը միջազգային հարթակներում զգալի ակտիվությամբ է ընթանում։
Աղբյուր` Panorama.am
09:16
Դեկտեմբերի 25-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ դեկտեմբերի 25-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 392.33 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Հասմիկ Հակոբյանը, մինչև պատգամավոր դառնալը, եղել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի ադմինիստրատիվ աշխատակից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը փոխել է խորհրդարանում իր՝ գիտության, կրթության,...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Հրապարակ». Եթե այդքան լավ աշխատել է, ինքը Խուդաթյանից է գոհ, Խուդաթյանը` իրենից, ո՞րն է ազատվելու պատճառը
«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր նախարարների նշանակմամբ նրանց տեղակալներն ավտոմատ ազատվեցին, մի մասը վերանշանակվեց, մյուս...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք է հայտարարագրել Արուսյակ Ջուլհակյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գրիգոր Մինասյանի հեռանալուց հետո արդարադատության նախարարի թեկնածու դարձած Արուսյակ...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Հրապարակ». Փաշինյանի շոու-որոշումից ամենաշատը նեղվել են ԱԳՆ-ում
«Հրապարակ» թերթը գրում է. «Ծառայողական մեքենաները կրճատելու Նիկոլ Փաշինյանի շոու-որոշումից ամենաշատը նեղվել են ԱԳՆ-ում։...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Ժողովուրդ». Կոկաինի գործով ՀՀ իրավապահները իրավական աջակցության համար դիմում են ուղարկել նաև ԱՄՆ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առեղծվածային պայմաններում Հայաստանում հայտնված 1 տոննա կոկաինի գործով իրավապահները շարունակում...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». ԱԺ ընդդիմությունը որոշել է կյանքի կոչել Արցախի ժողովրդի սոցիալ-տնտեսական իրավունքների հարցով քննիչ հանձնաժողովը
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի ժողովրդի սոցիալ-տնտեսական իրավունքների հարցով քննիչ հանձնաժողովն անցած շաբաթ նիստ է...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Ժողովուրդ». Ինչ էլ որ բացատրի Ավինյանը, անհնար է, որ տրամաբանական հնչի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ունենալով առնվազն վեց օր` ինչո՞ւ է քաղաքապետի ավիատոմսը գնվել «մեկ անձից»...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Հրապարակ». Ինչու չհրավիրվեց ԱԺ արտահերթ նիստ
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ-ն տարեվերջյան ավանդական արտահերթ նիստեր այս տարի չգումարեց, որ կիսատ մնացած նախագծերն...
Աղբյուր` Panorama.am
08:28
Սասունյան. Ալիևները Լոնդոնում հարյուրավոր միլիոն դոլարներ արժողությամբ բազմաթիվ շենքերի սեփականատեր են
Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը (OCCRP) 2012 թվականին նախագահ Իլհամ Ալիևին ընտրել էր իր առաջին «Տարվա մարդ...
Աղբյուր` Panorama.am
08:25
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:21
Երևանում այրվել է ավտոմեքենա, վարորդը տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Դեկտեմբերի 24-ին, ժամը 23:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Վաղարշյան փողոցի և Կոմիտասի...
Աղբյուր` Panorama.am
08:14
Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին մերկասառույց է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
08:00
Գովազդ ամաչկոտ ծնողների համար
Տեսած կլինեք այդ գովազդը՝ երեխան նամակ է գրում ձմեռ պապին, թե բա՝ սմարթֆոն եմ ուզում, հզոր տեսախցիկով։ Եթե միայն տեսախցիկ ուզեր, նույնիսկ չէի...
Աղբյուր` Panorama.am
07:51
Քովիդի պատճառով Փաշինյանն այսօր չի մասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին
«Մինչեւ օրվա վերջ որոշում կկայացնեմ վաղը ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ»
Աղբյուր` Panorama.am
23:02
Պաշտոնական Վաշինգտոնն արձագանքել է Հայաստանին զինելու մասին Ալիևի մեղադրանքներին
Պաշտոնական Վաշինգտոնն արձագանքել է Հայաստանին զինելու մասին Ադրբեջանի նախագահի մեղադրանքներին՝ «Ազատությանը» հայտնելով, որ Միացյալ...
Աղբյուր` Panorama.am
22:27
Անհասկանալի հույզեր առաջացնող նկար.Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում երևանի քաղաքային 8-րդ համարի ավտոբուսի...
Աղբյուր` Panorama.am
22:18
Նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները կարող են շարունակել իրենց աշխատանքը դպրոցներում. Ժաննա Անդրեասյան
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է «Սիրելի ուսուցիչներ, նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը...
Աղբյուր` Panorama.am
22:03
Նոր Տարուց առաջ Երևանի քաղաքային իշխանությունը նոր «նվեր» մատուցեց երևանցինրին. Հայկ Մարության
Երևանի նախկին քաղաքապետա Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նոր Տարուց առաջ Երևանի քաղաքային իշխանությունը նոր...
Աղբյուր` Panorama.am
21:54
Նիկոլի մոտ տագնապ կա ոչ այդքան Արցախի դեմ գործած իր մեղքերի, որքան ՀՀ-ին սպառնացող ավելի մեծ աղետի մասով. Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Ի՞նչ է ցանկանում Նիկոլը խոսել նախագահների հետ: Ինչպես ինքն է ասում՝ բացի բանավեճից, ցանկանում...
Աղբյուր` Panorama.am
21:37
Ողբերգական ելքով բախվել են «Mini Cooper»-ն ու մոպեդը
Դեկտեմբերի 24-ին, ժամը 18:50-ի սահմաններում Խորենացի փողոցից դեպի Սարի թաղ տանող ճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 30-ամյա Արմեն Հ.-ի վարած...
Աղբյուր` Panorama.am
21:15
Մեղքերը քավելու, սխալները արադարցնելու նոր դրսևորում է․ Օսկանյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Նիկոլ  Փաշինյանի վերջին հայտարարությունը, որ իբրև 1994 թվականից ԼՂ շուրջ ընթացող  բանակցութունները միտված են եղել  Արցախը թողնել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին
14:54 24/12/2024

Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}