Ապրիլի 2-ից 5-ը զոհված զինծառայողների նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննությունների յոթ եզրակացություն հայտնի են. ՔԿ
Զինվորական քննչական գլխավոր վարչությունում շարունակվում է զինված ընդհարումների ժամանակ Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի միջազգային պայմանագրերով նախատեսված խախտումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են նաև. «Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ ապրիլի 10-ին հայկական կողմին են փոխանցվել ս.թ. ապրիլի 2-ից 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական կողմից սանձազերծված ագրեսիայի ընթացքում զոհված 18 հայ զինծառայողների դիակները, որոնց արտաքին զննությամբ՝ դատաբժիշկների կողմից արձանագրվել են բազմաթիվ վնասվածքներ, խոշտանգումների և անարգանքի հետքեր։
Վարույթն իրականացնող մարմնի կողմից նշանակվել էին դատաբժշկական փորձաքննություններ՝ պարզելու հայ զինծառայողներից յուրաքանչյուրի մահվան պատճառը, մարմնական վնասվածքների բնույթն ու ծանրության աստիճանը, դրանց պատճառահետևանքային կապը մահվան հետ...»։
Նկարագրությունը առանձնակի դաժան է, ինչի հետևանքով չենք կրկնում։ Կարող եք շարունակությունը կարդալ այստեղ՝ ՀՀ ՔԿ պաշտոնական կայքէջում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան