Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան առջև քաղաքացիները ծաղիկներ են դնում
Հայաստանում Ֆրանսիայի դեսապանատան առջև քաղաքացիները ծաղիկներ են դնում՝ ի հիշատակ ահաբեկչության հետևանքով զոհվածների:
Հիշեցնենք՝ երեկ երեկոյան Ֆրանսիայի Ազգային տոնին նվիրված հրավառության ժամանակ, բեռնատար մեքենան մխրճվել էր տոնը նշող մարդկանց խմբի մեջ ու կրակահերթ արձակել նրանց ուղղությամբ:
Այն գնահատվել է որպես ահաբեկչություն, ինչի հետևանքով վերջին տվյալներով զոհվել է 84 մարդ, այդ թվում երեխաներ:
100-ից ավելի մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: Վիրավորներից 18-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Ականատեսների վկայությամբ, բեռնատարի վարորդը միտումնավոր մեքենան վարել է ուղիղ մարդկանց մեջ՝ փորձելով վիրավորել որքան հնարավոր է շատ մարդու:
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիայի նախագահը ուղերձ է հղել ժողովրդին
- Նիսում ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 84-ի
- Ֆրանսիայում կերկարաձգվի արտակարգ ռեժիմի ժամկետը
- ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Նիսում տեղի ունեցած ահաբեկչությունը