Ֆրանսիայում եռօրյա սուգ է հայտարարվել
Ֆրանսիայի իշխանությունները եռօրյա ազգային սուգ են հայտարարել՝ ի հիշատակ Նիսում ահաբեկչական հարձակման զոհերի,-գրում է Rosbalt-ը: Այս մասին հաղորդել է Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը՝ Ելիսեյան պալատում տեղի ունեցած պաշտպանության խորհրդի հանդիպման արդյունքների հիման վրա:
«Երկրի նախագահը որոշում է ընդունել ազգային սուգ հայտարարել հուլիսի 16, 17 և 18-ին՝ Նիսում զոհերին ի հիշատակ: Պետական դրոշները կիջեցվեն հենց այսօրվանից»,-ասել է կառավարության ղեկավարը:
Աղբյուրը գրում է, որ 1958 թվականից սկսած Ֆրանսիայում ազգային սուգ է հայտարարվել վեց անգամ, երեք անգամ երկրի նախագահի մահվան հետ կապված, մեկ անգամ 2001 թվականին սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ կապված: Եվս երկու անգամ 2015 թվականին՝ Charlie Hebdo-ի խմբագրությունում և նոյեմբերի Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների հետ կապված:
Հարակից հրապարակումներ`
- ԱԳՆ խոսնակ. Ֆրանսիայում զոհվածների թվում ՀՀ քաղաքացի կա
- Ես հրաժարվում եմ մարդ կոչվել. Սոցցանցը՝ Նիսի ահաբեկչության մասին
- Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան առջև քաղաքացիները ծաղիկներ են դնում
- Ֆրանսիայի նախագահը ուղերձ է հղել ժողովրդին
- Նիսում ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 84-ի
- Ֆրանսիայում կերկարաձգվի արտակարգ ռեժիմի ժամկետը
- ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Նիսում տեղի ունեցած ահաբեկչությունը