Բուհերում ընդունելության վերջնական անցողիկ միավորները հայտնի են
Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է ՀՀ պետական և ոչ պետական բուհերում ընդունելության անցողիկ միավորների վերջնական ցանկը:
ԵՊՀ-ում «Մաթեմատիկա» մասնագիտության համար անվճար տեղի անցողիկ միավորն է եղել 38.00, վճարովիի համար 20,50, «Տեղակատվական անվտանգություն» մասնագիտության համար 39.00, վճարովի՝ 28.75, «Տնտեսագիտություն» մասնագիտության համար անվճար՝ 58.50, վճարովի՝ 25.25: «Միջազգային հարաբերություններ» և «Իրավագիտություն» մասնագիտությունների համար այս տարի ԵՊՀ-ում ավճար տեղեր չեն եղել, իսկ վճարովիի համար անցողիկ միավորներչը համապատասխանաբար եղել են 45.75 և 52.00:
ՀՊՄՀ -ում՝ 5 Տարրական մանկ. և մեթոդիկա մասնագիտության համար անվճարի անցողիկ միավորն է 34-ը, վճարովին՝ 15-ը ԵՊԼՀ-ում՝ Լեզվաբանություն, անգլերեն լեզու՝ 54,0-ն անվճար անցողիկ միավորն է, 28,25՝ վճարովի: ԵՊԲՀ-ում՝ Բուժական գործ մասնագիտության համար անվճար անցողիկ միավորը 39,75, վճարովի անցողիկ միավորը՝ 27,50:
Անցողիկ միավորներին կարող եք ծանոթանալ ԳԹԿ պաշտոնական կայքում:
Հիշեցնենք, որ ԲՈՒՀ չընդունված դիմորդները իրենց դրական միավորներով հնարավորություն կունենան մասնակցելու թափուր մնացած վճարովի տեղերի մրցույթին: Այդ մրցույթին մասնակցելու համար դիմորդները պետք է կրկին դիմում-հայտ լրացնեն համապատասխան ԲՈՒՀ-ում հուլիսի 16-ից մինչև հուլիսի 20-ը ընկած ժամանակահատվածում
Հարակից հրապարակումներ`
- Միասնական քննությունների երկրորդ փուլից երկու դիմորդ է հեռացվել
- ԳԹԿ. 40 դիմորդներ վճարովիի շեմը հաղթահարելու դեպքում կսովորեն անվճար
- Ավարտվեց միասնական քննությունների երկրորդ փուլը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները