Լավրովն ու Քերրին Մոսկվայում քննարկելու են նաև ղարաբաղյան խնդիրը
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄն պետքարտուղար Ջոն Քերրին քննարկելու են Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Այս մասին, ՌԴ ԱԳՆ պաշտոնական էջի փոխանցմամբ, հայտարարել է Սերգեյ Լավրովը՝ ԱՄՆ պետքարտուղարի հետ բանակցությունների ընթացքում:
Բանակցությունների ընթացքում ներկաները հարգել են Ֆրանսիայում ահաբեկչության զոհերի հիշատակը, ինչից հետո Լավրովն ասել է. «Ամեն դեպքում մենք պետք է աշխատենք: Մենք այսօր նախատեսել ենք խոսել Սիրիայի, Ուկրաինայի, Լեռնային Ղարաբաղի ու մերձավորարևելյան հակամարտությունների մասին»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան