Ուորլիք. Մինսկի խումբը փորձում է հնարավորինս արագ կազմակերպել Սարգսյան-Ալիև հանդիպումը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները փորձում են հնարավորինս արագ կազմակերպել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հաջորդ հանդիպումը: Այս մասին «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Չնայած Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպման ժամկետները դեռ որոշված չեն, ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկրներ, փորձում են երկու նախագահների միջև հանդիպումը կազմակերպել հնարավորինս շուտ»,-ասել է նա:
Աղբյուրը հիշեցնում է, որ հակամարտող երկրների նախագահների վերջին հանդիպումը կայացել է Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին, որի արդյունքում կողմերը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Լավրովն ու Քերրին Մոսկվայում քննարկելու են նաև ղարաբաղյան խնդիրը
- Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Թուրքիա՝ ղարաբաղյան հարցով
- Նալբանդյան. Սանկտ-Պետերբուրգում հիմնահարցի հանգուցալուծմանը վերաբերող որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել
- Պաշտոնական Ստեփանակերտը՝ սանկտպետերբուրգյան հանդիպման մասին
- Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան