Նոր նամականիշ՝ նվիրված «Եվրո 2016»-ին
Հուլիսի 15-ին շրջանառության մեջ է դրվում նոր նամականիշ՝ նվիրված Ֆուտբոլի Եվրոպայի Առաջնություն «Եվրո 2016» թեմային: Նամականիշի հետին պլանում պատկերված է «Ստատ դե Ֆրանս» Ֆրանսիայի ազգային մարզադաշտը` գունավորված Ֆրանսիայի դրոշի գույներով:
«Հայփոստ» ՓԲԸ մամուլի ծառայությունից մանրամասնում են, նամականիշի առաջին պլանում պատկերված են Եվրո 2016 – ի գավաթը և խաղային իրադրությունում գտնվող երկու ֆուտբոլիստներ:
Անվանումը՝ Ֆուտբոլի Եվրոպայի Առաջնություն «Եվրո 2016»
Թողարկման օրը՝ 15 հուլիս 2016թ.
Դիզայնը՝ Վահագն Մկրտչյան
Տպարանը՝ Cartor, Ֆրանսիա
Չափսերը՝ 40,0 x 24,0 մմ
Տպաքանակը՝ 60,000: