Նիսում ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 84-ի
Ֆրանսիայի Նիս քաղաքում հուլիսի 14-ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը աճել է՝ հասնելով 84-ի: Այդ մասին տվյալներ է հրապարակել Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարությունը, տեղեկացնում է «РИА Новости» գործակալությունը:
Ըստ նախարարության տվյալների, վիրավորներից 18-ը շարունակում են մնալ ծայրահեղ ծանր վիճակում, իսկ շուրջ 50 մարդ էլ ստացել է թեթև վնասվածք: Շուջ 120 մարդ էլ տարբեր օգնության խնդրանքով դիմել են հոգեբաններին ու փրկարարներին:
Հիշեցնենք՝ երեկ երեկոյան Ֆրանսիայի Ազգային տոնին նվիրված հրավառության ժամանակ, բեռնատար մեքենան մխրճվել էր տոնը նշող մարդկանց խմբի մեջ ու կրակահերթ արձակել նրանց ուղղությամբ: Ականատեսների վկայությամբ, բեռնատարի վարորդը միտումնավոր մեքենան վարել է ուղիղ մարդկանց մեջ՝ փորձելով վիրավորել որքան հնարավոր է շատ մարդու:
«Սկզբում մենք կարծում էինք, թե վարորդն իրեն լավ չի զգում, բայց շատ արագ հասկացանք, որ դա բացառվում է: Նա ցանկանում էր սպանել որքան հնարավոր է շատ մարդու», -ասել է ականատեսներից մեկը: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կատարվածը որակել էր ահաբեկչությունը:
Ոստիկանական ուժերը վնասազերծել էին ահաբեկչին, որը լրատվամիջոցների փոխանցմամբ, թունիսցի է, 31 տարեկան: «Իսլամական պետություն» կազմակերպությունը իր վրա է վերցրել ահաբեկչության պատասխանատվությունը:
Հայաստանի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Նիսում տեղի ունեցած ահաբեկչությունը և ցավակցել զոհերի հարազատներին:
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիայում կերկարաձգվի արտակարգ ռեժիմի ժամկետը
- ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Նիսում տեղի ունեցած ահաբեկչությունը