ԱԳՆ խոսնակ. Ֆրանսիայում զոհվածների թվում ՀՀ քաղաքացի կա
Նիսում ահաբեկչության հետևանքով զոհվել է ՀՀ քաղաքացի։ Այս մասին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը՝ ձեռնպահ մնալով հրապարակել զոհվածի վերաբերյալ տվյալներ:
«Մանրամասները ճշտվում են։ Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կապի մեջ է զոհվածի հարազատների հետ՝ անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերելու համար»,-ավելացրեց Բալայանը:
Հիշեցնենք՝ երեկ երեկոյան Ֆրանսիայի Ազգային տոնին նվիրված հրավառության ժամանակ, բեռնատար մեքենան մխրճվել էր տոնը նշող մարդկանց խմբի մեջ, ու վարորդը կրակահերթ էր արձակել նրանց ուղղությամբ: Ականատեսների վկայությամբ, բեռնատարի վարորդը միտումնավոր մեքենան վարել է ուղիղ մարդկանց մեջ՝ փորձելով վիրավորել որքան հնարավոր է շատ մարդու:
Վերջին տվյալներով ահաբեկչության հետևանքով զոհվել է 84 մարդ:
Հարակից հրապարակումներ`
- Ես հրաժարվում եմ մարդ կոչվել. Սոցցանցը՝ Նիսի ահաբեկչության մասին
- Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան առջև քաղաքացիները ծաղիկներ են դնում
- Ֆրանսիայի նախագահը ուղերձ է հղել ժողովրդին
- Նիսում ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 84-ի
- Ֆրանսիայում կերկարաձգվի արտակարգ ռեժիմի ժամկետը
- ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Նիսում տեղի ունեցած ահաբեկչությունը