Մշակույթ 15:57 15/07/2016 Հայաստան

Ճարտարապետները դիմել են ՀՀ նախագահին

Այսօր մի խումբ ճարտաապետներ ուղերձ են հղել ՀՀ  Նախագահ Սերժ  Սարգսյանին՝ հորդորելով անհապաղ դադարեցնել  «Զվարթնոց» օդանավակայանի ապամոնտաժումը՝ մինչ նրա վերագործարկման նախագծի քննարկումն ու հաստատումը: Այս մասին հայտնում են Հայաստանի ճարտարապետների միությունից:

Ուղերձում նշված է.

«Մեծարգո  Նախագահ

Ճարտարապետության բնագավառում պետական մրցանակների շնորհման գաղափարն ինքնին  պետք է վկայեր, որ մեր երկրում կարևորվում են   ազգային մշակույթի զարգացման, ճարտարապետական արժեհամակարգի զորացման, պահպանման ու հանրահռչակման խնդիրները:   Սակայն երբ  մի ձեռքով  խթանվում է նորը, մյուսով` արտոնվում նախորդ նվաճումների  կործանումը, ապա   իմաստազրկվում է  ոչ միայն  բնագավառում պետական մրցանակներ շնորհելու   գաղափարը, այլև  ընդհանրապես մեզանում ճարտարապետության ոլորտի  կրթական համակարգի առկայությունը, քանզի անհնար է կրթել ազգային ոգով տոգորված սերունդ, եթե նա  հետադարձ հայացքի իր հորիզոնում նախնյաց  արարումներ  այլևս չունի:

Ուղղորդվելով այս մտայնությամբ, մենք՝  ՀՀ Նախագահին առընթեր հայրենական ճարտարապետության ու քաղաքաշինության բնագավառում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի շնորհման  հանձնախմբի անդամներս,

խորապես մտահոգվելով  վերջին տասնամյակում հանրապետության ողջ տարածքով մեկ  ճարտարապետության ազգային ժառանգության հանդեպ սեփականատերերի   նախաձեռնմամբ   սկիզբ առած բարբարոս  վերաբերմունքից,

փաստելով խնդրո առիթներով  հանրությունում  օր օրի հնչեցվող տագնապի ու պահանջի հանդեպ պետական կառույցների   թևաթափ կեցվածքն ու անտարբեր պահվածքը,  ինչի հետևանքով անդառնալիորեն չքացան  պետական պահպանման ցուցակներում ներառված   բազմաթիվ  շենքեր ու շինություններ, որոնց ճակատագրին  այժմ արժանանում  է  «Զվարթնոց»  օդանավակայանի    հոյակերտ համալիրը,

վկայելով, որ այս ամենով  կոպտորեն խախտվում են նաև միջպետական մեր պարտավորությունները, որոնք ամրագրված են ճարտարապետական ժառանգության պաշտպանության Եվրոպական  համաձայնագրում և վավերացված       ՀՀ Կառավարության  կողմից,

գիտակցելով,  որ մենք,  առաջին հերթին` ճարտարապետներս, կամա թե ակամա դառնում ենք արատավոր այս գործընթացի մեղսակիցն ու մասնակիցը  և հիշեցնելով, որ նման ուղերձով  դիմել ենք Ձեզ դեռ 2013-ի մայիսի 20-ին, այժմ որպես բողոքի նշան,  հանդեպ համատարած մշակութային ջարդի հայտարարում ենք ՀՀ ճարտարապետության և քաղաքաշինության  ոլորտում պետական մրցանակների շնորհման ենթահանձնաժողովում մեր անդամակցության դադարեցումը և կոչ  անում սառեցնել այդ ենթահանձնաժողովի գործունեությունն այնքան ժամանակով, քանի  դեռ չեն խստացվել ու չեն կիրարկվել Հայաստանի ողջ տիրույթում պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանումն ու հանրահռչակումը երաշխավորող  օրենսդրական ակտերի անվերապահ կիրառումը:
 
Այս առնչությամբ, որպես առաջին և անհետաձգելի քայլ, հորդորում ենք  անհապաղ դադարեցնել  Հայաստանի պետական մրցանակի արժանացած  ու միջազգայնորեն իբրև 20-րդ դարի երկրոդ կեսի հետխորհրդային   տիրույթում իրականացված ճարտարապետական լավագույն կառույցը ճանաչված «Զվարթնոց» օդանավակայանի անհիմն  ապամոնտաժումը՝ մինչ նրա վերագործարկման նախագծի քննարկումն ու հաստատումը:  

Հարգանքով և հուսով՝

Սաշուր Քալաշյան                                                      ՀՀ վաստակավոր ճարտարապետ                                                                                                                      ՀՀ պետական մրցանակի դափնեկիր

Մկրտիչ Մինասյան                                                     ՀՀ վաստակավոր ճարտարապետ,
                                                                                       ՀՀ պետական մրցանակի դափնեկիր

Ասլան Մխիթարյան                                                     ՀՀ վաստակավոր ճարտարապետ,

Սարգիս Սարդարյան                                                  ՀՀ վաստակավոր ճարտարապետ,
                                                                                        ՀՀ պետական մրցանակի դափնեկիր

Լևոն Խրիստաֆորյան                                                  ՀՀ վաստակավոր ճարտարապետ,
                                                                                         ՀՀ պետական մրցանակի դափնեկիր

Աշոտ Ալեքսանյան                                                        ՀՀ վաստակավոր ճարտարապետ,
                                                                                         ՀՀ պետական մրցանակի դափնեկիր

Նունե Չիլինգարյան                                                      Ճարտարապետության թեկնածու
                                                                                          Լիոնի բարձրագույն ազգային 
                                                                                           ճարտարապետական դպրոցի
                                                                                           պրոֆեսոր

Անուշ Տեր-Մինասյան                                                   Ճարտարապետության թեկնածու
                                                                                           ԵՃՇԱՀ դոցենտ

Աշոտ Արշակյան                                                             Ճարտարապետ, ՀՃՄ անդամ»

Հիշեցնենք Երևանի քաղաքապետարանը ««Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին 24.12.2015 թվականին տվել է հին համալիրի օղակաձև վթարային էստակադայի ապամոնտաժման թիվ 01/18-Ե-1157-82 թույլտվությունը:
Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը հիմնադրվել է 1961թ., նոր շենքը (կլոր) նախագծվել է 1974թ., շահագործման է հանձնվել 1982 թվականին, ճարտարապետներն են` Ա. Թարխանյանը, Ս. Խաչիկյանը, Ժ. Շեխլյանը, Լ. Չերքեզյանը: Օդանավակայանի նոր մասնաշենքը շահագործման է հանձնվել 2011-ի աշնանը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}