Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Թուրքիա՝ ղարաբաղյան հարցով
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Բաքվում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երկուշաբթի օրը կայցելեն Թուրքիա, որտեղ կքննարկեն ղարաբաղյան խնդիրը: Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի» գործակալությունը:
«Երկուշաբթի օրը Թուրքիայում մենք սպասում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցին, որտեղ քննարկելու ենք ղարաբաղյան խնդրի կարգավորումը: Հանդիպման ժամանակ մենք կներկայացնենք հարցի վերաբերյալ թուրքական կողմի դիրքորոշումն ու կծանոթանանք ղարաբաղյան խնդրի կարգավորման վերջին զարգացումներին»,-ասել է Թուրքիայի վարչապետը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան