Թերեզա Մեյին ժամանակ է պետք Brexit-ի բանակցություններին նախապատրաստվելու համար
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Գերմանիայի կանցլեր Անգել Մերկելին և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին հայտնել է, որ չի պատրաստվում վերանայել Brexit-ի արդյունքները: Սակայն նրա կառավարությանը ժամանակ է անհրաժեշտ, մինչ պատրաստ կլինի Եվրոպական միությունից դուրս գալու բանակցություններին,-գրում է «Ինտերֆաքս»-ը:
Մեյի հեռախոսազրույցները Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարների հետ, ինչպես նաև Իռլանդիայի վարչապետի հետ տևել է մի քանի ժամ այն բանից հետո, երբ նա գործերը վերցրել է Դեյվի Քեմերոնից:
«Հեռախոսազրույցի ընթացքում վարչապետն ընդգծել է, որ մտադիր է իրականացնել բրիտանացիների կամքը, ովքեր որոշել են հեռանալ Եվրամիությունից»,-հայտարարել է Թերեզա Մեյը:
Վարչապետը պարզաբանել է, որ իրենց լրացուցիչ ժամանակ անհրաժեշտ կլինի, որպեսզի նախապատրաստվեն այդ բանակցություններին և հույս է հայտնել, որ դրանք կանցնեն կառուցողական և դրական մթնոլորտում:
Խոսակցության ընթացքում Մերկելը Մեյին հրավիրել է այցելել Գերմանիա:
«Ես զանգահարեցի նրան, շնորահավորեցի և հրավիրեցի այցելել Գերմանիա»,- հինգշաբթի օրը Բիշքեկում լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է Մերկելը: