Նիսում ահաբեկչին վնասազերծելու մասին տեսանյութը հայտնվել է համացանցում
Նիսում հուլիսի 14-ին տղի ունեցած ահաբեկչության հեղինակին վնասազերծելու մասին տեսանյութը հայտնվել է սոցիալական ցանցերում և հեռարձակվել տեղի հեռուստաընկերություններով: Այդ մասին տեղեկացնում է «РИА Новости» գործակալությունը և հայտնում, որ այդ մասին տեսանյութը Twitter-ի իր միկրոբլոգում տեղադրել է @AmichaiStein1 օգտատերը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ահաբեկիչը եղել է ազգությամբ թունիսցի, 31 տարեկան՝ ոմն Մոհամեդ Լաուայե Բուլել:
Հուլիսի 14-ին երեկոյան Ֆրանսիայի Ազգային տոնին նվիրված հրավառության ժամանակ, բեռնատար մեքենան մխրճվել էր տոնը նշող մարդկանց խմբի մեջ, ու վարորդը կրակահերթ էր արձակել նրանց ուղղությամբ:
Ականատեսների վկայությամբ, բեռնատարի վարորդը միտումնավոր մեքենան վարել է ուղիղ մարդկանց մեջ՝ փորձելով վիրավորել որքան հնարավոր է շատ մարդու: Ահաբեկչության հետևանքով զոհվել է 84 մարդ, 100-ից ավելի քաղաքացի ստացել էին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Բեռնատարի վարորդը իրավապահների կողմից վանսազերծվել էր:
Ահաբեկչության հետևանքով, զոհվել է նաև Հայաստանի քաղաքացի:
#BREAKING: New video: Moment police stormed and killed #Nice terrorist (Credit: Silvan Ben Weiss) pic.twitter.com/VWak9U4oGi
— Amichai Stein (@AmichaiStein1) 15 июля 2016 г.
Հարակից հրապարակումներ`
- Հայտնի է Նիսում ահաբեկչության հեղինակի անունը
- Ես հրաժարվում եմ մարդ կոչվել. Սոցցանցը՝ Նիսի ահաբեկչության մասին
- ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Նիսում տեղի ունեցած ահաբեկչությունը