Ես հրաժարվում եմ մարդ կոչվել. Սոցցանցը՝ Նիսի ահաբեկչության մասին
Ֆրանսիայի Նիս քաղաքում տեղի ունեցած ողբերգությունը ցնցել է նաև սոցիալական ցանցերի օգտատերերին. Ամբողջ աշխարհով մեկ սոցցանցերի օգտատերերը ողբում ու սգում են կատարվածի համար: Հիշեցնենք՝ հուլիսի 14-ին Նիսում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով, վերջին տվյալներով, 84 մարդ էր մահացել, 100-ից ավելի մարդ էլ ստացել էին տարբեր աստիճանի վնասվածքներ:
Twitter սոցիալական ցանցում տարածվեց #PrayForNice (աղոթում ենք Նիսի համար) հեշթեգը, որը ամեն վայրկյան ավելի շատ կիրառելի է դառնում սոցցանցի օգտատերերի կողմից: Նրանք այդպիսով զորակցություն են հայտնում մահացածների հարազատներին, մերձավորներին:
Բացի այդ, Twitter-ի, Facebook-ի և Instagram-ի օգտատերերը իրենց գլխավոր լուսանկարները փոխարինում են Ֆրանսիան խորհրդանշող մի լուսանկարով ու նշում այդ հեշթեգը:
«Եթե մարդիկ ի զորու են նման արարքների, ես հրաժարվում եմ մարդ կոչվել,»- գրել է @breen_john-ը:
— John Breen (@breen_john) July 14, 2016
Եղել են նաև Ֆրանսիայի իշխանություններին ուղղված պահանջատիրական գրառումներ:
Prayers are nice, but we HAVE to do something to combat terrorism NOW. This cycle needs to end. #PrayForNice pic.twitter.com/IsGNPhsDnX
— Mitchell Goldie (@MitchellGoldie) July 14, 2016
«Աղոթելը շատ լավ է, բայց մենք պետք է անենք այնպես, որ իրական պայքար մղենք ահաբեկչության դեմ», -գրել է @MitchellGoldie-ը:
«Ես ամբողջովին ջախջախված եմ Ֆրանսիայի դեպքերից հետո: Իմ աղոթքները Ձեզ հետ են: Պահպանեք Ձեզ», - գրել է @LilyDeppSource օգտատերը:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան առջև քաղաքացիները ծաղիկներ են դնում
- Ֆրանսիայի նախագահը ուղերձ է հղել ժողովրդին
- Նիսում ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 84-ի
- ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Նիսում տեղի ունեցած ահաբեկչությունը