Նիսի օդանավակայանում մարդկանց տարհանում են
Ֆրանսիայի Նիս քաղաքի օդանավակայանում սկսել են տարհանել մարդկանց: «РИА Новости» գործակալությունը գրում է, որ տարհանման պատճառները դեռ հայտնի չեն:
פיגוע בניס | שדה התעופה פונה בגלל חפץ חשוד pic.twitter.com/NXCRsU8F90
— Amichai Stein (@AmichaiStein1) 15 июля 2016 г.
Հուլիսի 14-ին երեկոյան Ֆրանսիայի Ազգային տոնին նվիրված հրավառության ժամանակ, բեռնատար մեքենան մխրճվել էր տոնը նշող մարդկանց խմբի մեջ, ու վարորդը կրակահերթ էր արձակել նրանց ուղղությամբ: Ահաբեկչության հետևանքով զոհվել է 84 մարդ, 100-ից ավելի քաղաքացի ստացել էին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Բեռնատարի վարորդը իրավապահների կողմից վանսազերծվել էր:
Ականատեսների վկայությամբ, բեռնատարի վարորդը միտումնավոր մեքենան վարել է ուղիղ մարդկանց մեջ՝ փորձելով վիրավորել որքան հնարավոր է շատ մարդու:
Ահաբեկչության հետևանքով, զոհվել է նաև Հայաստանի քաղաքացի:
Հարակից հրապարակումներ`
- Նիսում զոհված համարվող հայուհուն ողջ են գտել
- Նիսում ահաբեկչին վնասազերծելու մասին տեսանյութը հայտնվել է համացանցում
- Ես հրաժարվում եմ մարդ կոչվել. Սոցցանցը՝ Նիսի ահաբեկչության մասին
- ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Նիսում տեղի ունեցած ահաբեկչությունը