Նիսի օդանավակայանում մարդկանց տարհանումը դադարեցվել է
Նիսի օդանավակայանում ավելի վաղ հայտարարված մարդկանց տարհանումը չեղյալ է համարվել և նրանց թույլատրվել է վերադառնալ տերմինալ ու վերցնել ճամպրուկները: Այդ մասին տեղեկացնում է «Associated Press»-ը:
Նշվում է, որ տարհանումն սկսվել էր անվտանգության ծառայողների կողմից ուղեբեռներից մեկում կասկածելի համարվող իրը հայտնաբերելու պատճառով:
«INTERFAX»-ն իր հերթին տեղեկացնում է, որ Նիս-Մոսկվա թռիչքը մեկ ժամից ավելի չի իրականացվել: Ըստ աղբյուրի, SU 2471 չվերթը դեպի Նիս պետք է իրականացվեր ժամը 14:15-ին, բայց թռիչքը հետաձգվել է ու տեղափոխվել ժամը 15:05-ին: Շերեմետևո օդանավակայանում նախատեսվում է, որ օդանավը վայրէջք կկատարի ժամը 19:45-ին՝ նախկինում ծրագրված 18:55-ի փոխարեն:
Հուլիսի 14-ին Նիսի ահաբեկչության հետևանքով զոհվել է 84 մարդ, 100-ից ավելի քաղաքացի ստացել էին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Բեռնատարի վարորդը իրավապահների կողմից վնասազերծվել էր:
Հարակից հրապարակումներ`
- Նիսի օդանավակայանում մարդկանց տարհանում են
- Նիսում զոհված համարվող հայուհուն ողջ են գտել
- Նիսում ահաբեկչին վնասազերծելու մասին տեսանյութը հայտնվել է համացանցում
- Հռոմի Պապը դատապարտել է Նիսի ահաբեկչությունը
- Հայտնի է Նիսում ահաբեկչության հեղինակի անունը
- ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Նիսում տեղի ունեցած ահաբեկչությունը