«Ոսկե ծիրան». Ռուս ռեժիսորի երազանքն է ներկայացնել Երևանի «կոդ»-ը
«Ոսկե ծիրան» Երևանի 13-րդ միջազգային կինոփառատոնի «Միջազգային վավերագրական ֆիլմ» մրցույթում ընդգրկված է ռուս ռեժիսոր Եվգենի Գրիգորևի «Ձախ ափի հանդիման»ֆիլմը:
Ֆիլմը քրոս-մեդիա նախագծի մի մասն է, նախագիծ, որի մեջ մտնում է «Քաղաքի կոդ» կինոաշխատանոցը: Հասարակ քաղաքացիները արհեստավարժ կինեմատոգրաֆիստների աջակցությամբ զննում են հայրենի քաղաքը: Նպատակը տարածքների յուրահատկությունների՝ քաղաքի կոդի բացահայտումն է: Ութ պատմություններից յուրաքանչյուրը ներկայացնում է մի կարևոր վայր կամ կերպար քաղաքի խմբանկարը ամբողջացնելու համար. մսագործ, որ նախկինում ջազմեն է եղել, շուկայում ապրանք վաճառող արվեստագետ, պարող-հրշեջ, Ռոստովի գեղեցկուհի և շատ ուրիշներ: Տեսախցիկի օգնությամբ զննելով աշխարհը՝ մասնակիցները քայլ քռ քայլ փոխում են իրենց վերաբերմունքը թե՛ առօրյա միջավայրի, թե՛ իրենց նկատմամբ, հարցեր են բարձրացնում և պատասխանում դրանց հանդիսատեսի առջև:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ե. Գրիգորևն ասաց, որ մեծ ռիսկ էր նման ֆիլմ նկարահանելը: Ընդհանրապես, ըստ նրա, վավերագրական ֆիլմ նկարելը շատ բարդ է, պահանջում է առավելագույն ճշգրտություն:
Ռեժիսորը նշեց, որ իր երազանք է նկարահանել Երևանի, Ռիգայի, Թբիլիսի մասին նմանատիպ ֆիլմ՝ ներկայացնելով այդ քաղաքների կոդը: Ըստ նրա, քաղաք կոդը նման է ԴՆԹ-ի՝ կազմված է բազմաթիվ էլեմենտներից, որոնք կարևոր են քաղաքի համար: Ըստ Ե. Գրիգորևի, Երևանն իր համար պատմական վայր է:
Հարակից հրապարակումներ`
- Ժակլին Բիսեթը երևանյան «Ոսկե ծիրանին» հյուր է
- «Ոսկե ծիրան». Ինչպես կարող է միայնակ մայրը պայքարել և կյանքում գտնել իր տեղը
- «Ոսկե ծիրան». «Վերջին բնակիչի» իրական պատմության, աղջկան փրկելու ու մարդ մնալու մասին
- «Ոսկե ծիրան». «Հետաքրքիր է, թե ինչու շատ ֆիլմերում չեն խոսում ղարաբաղյան պատերազմի թեմայի մասին»
- «Ոսկե ծիրան». «Ֆիլմում ներկայացված է, թե ինչպես կյանքում շատ հաճախ արդարությունը կարող է վերածվել բիզնեսի»
- «Ոսկե ծիրան». Թրքուհու ներսում երկու թշնամի է ապրում
- «Ոսկե ծիրան». «Ինսայթ» ֆիլմի նկատմամբ ռեժիսորը հատուկ վերաբերմունք ունի
- «Ոսկե ծիրան». «Երբ ապրելու պայմաններն անմարդկային են, մարդուն շատ դժվար է պահպանել իր մարդկային դեմքը»
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան