«Ոսկե ծիրան». Երկու տարբեր էկոլոգիական տեսլականների բախումը՝ «Արշիպելագ»-ում
«Ոսկե ծիրան» Երևանի 13-րդ միջազգային կինոփառատոնի «Վավերագրական ֆիլմ» մրցույթում ընդգրկված է ֆրանսիացի ռեժիսոր Բենժամեն Յուգեի «Արշիպելագ» ֆիլմը, որը պատմում է որսորդության հին ավանդույթների մասին:
«Ինձ հետաքրքրում էր Ֆարերյան կղզիներում որսորդության եղանակները, որոնք բավականին արյունալի են: Ինձ հետաքրքրում էր շրջակա միջավայրը: Բայց ես մի բան պարզեցի. շրջակա միջավայրի վերաբերյալ վավերագրական ֆիլմերը շատ բարոյախրատական ոճով են, բայց, կարծում եմ, որ վավերագրական ֆիլմը ևս մեկ առիթ է բարձրացնելու հարցեր»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ռեժիսոր Բենժամեն Յուգեն՝ հավելելով, որ հենց դրա համար որոշեց նկարահանել վավերագրական ֆիլմ ոչ թե շրջակա միջավայրի պաշտպանների տեսանկյունից, այլ տեղացի բնակիչների:
Ռեժիսորը նշեց, որ Ֆարերյան կղզիներ էր գնացել շրջակա միջավայրի պաշտպանությամբ զբաղվող մի ՀԿ՝ նպատակ ունենալով դադարեցնել այնտեղ կետորսը:
«Իմ ֆիլմն այն մասին է, թե ինչպես են ՀԿ-ի անդամները սկսում պայքարել այդ երևույթի դեմ: Ֆիլմը նաև այն մասին է, թե ինչպես են ձեռքով սպանում կենդանուն և միսն ուտում»,- ասաց Բենժամեն Յուգեն:
Նրա խոսքով, ֆիլմի միջոցով նաև ցույց է տալիս արդի հասարակության և բնության միջև կապի բացակայությունը, մինչդեռ այդ կապը շատ կարևոր է. «Բնության հետ կապը մեր կյանքի իմաստն է»:
Ֆրանսիացի ռեժիսորն ասաց, որ ֆիլմը նկարահանվել է փոքր տարածքում, բայց ցուցադրվել է տարբեր վայրերում, ամենուր մարդիկ հարազատություն են զգացել ֆիլմի հանդեպ:
Ֆարերյան կղզիները հյուսիսատլանտյան փոփոխական կլիմայի ավերիչ ազդեցության հետքերը կրող և վայրի գեղեցկությամբ առանձնացող կղզիների մի հեռավոր խումբ են: Սա անցումային փուլում գտնվող մի համայնք է, որ մի կողմից կապված է արդի աշխարհին և տեխնոլոգիաներին, մյուս կողմից մի վայր է, որտեղ մարդիկ և բնությունը շաղկապված են նույն կերպ, ինչպես որ եղել են սերունդներ շարունակ: Ֆարերյան կղզիների բնակիչները դարեդար ապրել են հպարտանալով իրենց շրջապատող բնական ռեսուրսներով՝ մարդու և բնության միջև գոյություն ունեցող պայմանագրի համաձայն, որը հիմնված է հավասարակշռության ու ինքնաբավության վրա: Հավատարիմ մնալով իրենց ավանդույթներին՝ ժամանակակից ֆարերցիները դեռևս շարունակում են կետորսությամբ զբաղվել: Այս ոչ առևտրային, բայց հակասական սովորությունն արդեն երկար ժամանակ է, ինչ արևմտյան հանրության ուշադրության կենտրոնում է, և այժմ «Ծովային ֆաունայի պաշտպանության հանրույթ» միջազգային հասարակական կազմակերպությունը կետորսության դեմ իր ամենամեծ արշավն է նախաձեռնել: Այս երկու տարբեր էկոլոգիական տեսլականների բախումը կարող է արշիպելագի դեմքն ընդմիշտ փոխել:
Հարակից հրապարակումներ`
- 1990-ականների դժվարին ժամանակները «Ոսկե ծիրանում»՝ «Բարի լույս»
- «Ոսկե ծիրան». Ռուս ռեժիսորի երազանքն է ներկայացնել Երևանի «կոդ»-ը
- Ժակլին Բիսեթը երևանյան «Ոսկե ծիրանին» հյուր է
- «Ոսկե ծիրան». Ինչպես կարող է միայնակ մայրը պայքարել և կյանքում գտնել իր տեղը
- «Ոսկե ծիրան». «Վերջին բնակիչի» իրական պատմության, աղջկան փրկելու ու մարդ մնալու մասին
- «Ոսկե ծիրան». «Հետաքրքիր է, թե ինչու շատ ֆիլմերում չեն խոսում ղարաբաղյան պատերազմի թեմայի մասին»
- «Ոսկե ծիրան». «Ֆիլմում ներկայացված է, թե ինչպես կյանքում շատ հաճախ արդարությունը կարող է վերածվել բիզնեսի»
- «Ոսկե ծիրան». Թրքուհու ներսում երկու թշնամի է ապրում
- «Ոսկե ծիրան». «Ինսայթ» ֆիլմի նկատմամբ ռեժիսորը հատուկ վերաբերմունք ունի
- «Ոսկե ծիրան». «Երբ ապրելու պայմաններն անմարդկային են, մարդուն շատ դժվար է պահպանել իր մարդկային դեմքը»
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին