Հայտնի է Նիսում ահաբեկչության հեղինակի անունը
Ֆրանսիական լրատվամիջոցները հրապարակել են Նիսում ահաբեկչության հեղինակի՝ բեռնատար մեքենայի վարորդի անունը. ըստ նախնական տվյալների, նաև Մոհամեդ Լաուայե Բուլելն է: Այդ մասին տեղեկացնում է «Комерсант»-ը
Հիշեցնենք՝ հուլիսի 14-ին երեկոյան Ֆրանսիայի Ազգային տոնին նվիրված հրավառության ժամանակ, բեռնատար մեքենան մխրճվել էր տոնը նշող մարդկանց խմբի մեջ, ու վարորդը կրակահերթ էր արձակել նրանց ուղղությամբ:
Ականատեսների վկայությամբ, բեռնատարի վարորդը միտումնավոր մեքենան վարել է ուղիղ մարդկանց մեջ՝ փորձելով վիրավորել որքան հնարավոր է շատ մարդու: Ահաբեկչության հետևանքով զոհվել է 84 մարդ, 100-ից ավելի քաղաքացի ստացել էին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Բեռնատարի վարորդը իրավապահների կողմից վանսազերծվել էր:
Ահաբեկչության հետևանքով, զոհվել են նաև Հայաստանի երկու քաղաքացիներ:
Հարակից հրապարակումներ`
- Նիսում զոհված ՀՀ քաղաքացիների թիվը 2-ն է
- Ես հրաժարվում եմ մարդ կոչվել. Սոցցանցը՝ Նիսի ահաբեկչության մասին
- ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Նիսում տեղի ունեցած ահաբեկչությունը