Ձերբակալվել է ահաբեկչի նախկին կինը
Նիսում ահաբեկչություն իրականացրած բեռնատարի վարորդի նախկին կնոջը ֆրանսիական ոստիկանությունը ձերբակալել է: Այդ մասին տեղեկացնում է «Slon.ru»-ն՝ վկայակոչելով ֆրանսիական BFM TV-ին:
Ըստ աղբյուրի, ավելի վաղ ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել ահաբեկչի՝ Մոհամեդ Լաուայե Բուլելի բնակարանում, սակայն պայթուցիկ նյութեր, ծայրահեղական գրականություն չի հայտնաբերվել:
Այժմ իրավապահները ուսումնասիրում են նրա տանը հայտնաբերված համակարգիչների պարունակությունը:
Հուլիսի 14-ին երեկոյան Ֆրանսիայի Ազգային տոնին նվիրված հրավառության ժամանակ, բեռնատար մեքենան մխրճվել էր տոնը նշող մարդկանց խմբի մեջ, ու վարորդը կրակահերթ էր արձակել նրանց ուղղությամբ: Ահաբեկչության հետևանքով զոհվել է 84 մարդ, 100-ից ավելի քաղաքացի ստացել էին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Բեռնատարի վարորդը իրավապահների կողմից վանսազերծվել էր:
Հարակից հրապարակումներ`
- Նիսում կորած ութ ամսական երեխային գտել են սոցցանցի օգնությամբ
- Նիսի օդանավակայանում մարդկանց տարհանումը դադարեցվել է
- Նիսի օդանավակայանում մարդկանց տարհանում են
- Նիսում ահաբեկչին վնասազերծելու մասին տեսանյութը հայտնվել է համացանցում
- ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Նիսում տեղի ունեցած ահաբեկչությունը