ԱԳՆ խոսնակ. Հարևան երկրում կայունությունը կարևոր է տարածաշրջանի համար
«Շարունակում ենք ուշադրությամբ հետևել ենք Թուրքիայում տեղի ունեցող զարգացումներին: Հարևան երկրում կայունությունը, կարգուկանոնը՝ հիմնված ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգման վրա կարևոր են ամբողջ տարածաշրջանի համար»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
Ավելի վաղ ԱԳՆ խոսնակը տեղեկացրել էր, որ Թուրքիայում տեղի ունեցած իրադարձություններից տուժած ՀՀ քաղաքացիների համար ՀՀ ԱԳՆ-ում ստեղծվել է թեժ գիծ՝ +374 60 620552:
Թուրքիայի տարածքում աջակցության կարիք ունեցող ՀՀ քաղաքացիները պետք է դիմեն ՀՀ ԱԳՆ: Այլ երկիր մեր շահերը Թուրքիայում չի ներկայացնում:
Նախնական տեղեկություններով, Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չեն տուժել։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան