Turkish Airlines-ը չեղյալ է հայտարարել մոտ 1000 չվերթ
Թուրքիայի ազգային ավիափոխադրող Turkish Airlines ընկերությունն երկրում հեղաշրջման փորձի պատճառով չեղյալ է հայտարարել 925 չվերթ: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին նշված է ավիաընկերության կայքում:
Ավիափոխադրող ընկերության ներկայացուցիչը պարզաբանել է, որ այսօր Turkish Airlines-ի չվերթները չեղյալ են հայտարարվում երկրում անկայուն քաղաքական իրավիճակի պատճառով:
Թուրքիայի քաղաքացիական ավիացիայի տնօրինությունը Թվիթերում գրել է, որ երկրում օդային հաղորդակցությունն աստիճանաբար կարգավորվում է, առաջին չորս միջազգային չվերթները Ստամբուլի օդանավակայանից իրականացվել են: Նաև հավելել են, որ երկրի բոլոր օդանավակայանները բաց են չվերթներ ընդունելու համար:
Հարակից հրապարակումներ`
- «Խնդրում ենք անհապաղ վերադարձնել ութ դավաճաններին». Չավուշօղլուն դիմել է Հունաստանին
- ԱԳՆ խոսնակ. Հարևան երկրում կայունությունը կարևոր է տարածաշրջանի համար
- Ավերակ դարձած Թուրքիայի խորհրդարանը
- Թուրքիայում քննարկվում է մահապատժին վերադառնալու հնարավորությունը
- Թեժ գիծ՝ Թուրքիայում գտնվող ՀՀ քաղաքացիների համար
- Թուրքագետ. Թուրքիայում զինված հեղաշրջման փորձի իրականացման հետևում կարող են լինել արտաքին ուժեր
- Թուրքիայում զոհերի թիվը աճել է
- Տ. Բալայան. Թուրքիայում գտնվող ՀՀ քաղաքացիները պետք է դիմեն ԱԳՆ
- Թուրքիայում ձերբակալվել են 754 զինվորականներ, ովքեր փորձել են հեղաշրջում կատարել
- Ռազմական հեղաշրջում Թուրքիայում (շարունակություն)
- Անկարայում կրակոցներ են, քաղաքի վրա՝ ռազմական ինքնաթիռներ ու ուղղաթիռներ (ժամանակագրություն)