
Թուրքիայում զոհերի թիվը աճել է
Թուրքիայում զինված հեղաշրջման փորձի հետևանքով զոհերի թիվը ավելացել է՝ հասնելով 90-ի, 1154 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այդ մասին տեղեկացրել են թուրքական լրատվամիջոցները, փոխանցում է «РИА Новости» գործակալությունը:
Նշենք, որ ավելի վաղ զոհերի թիվը 60 էր: Ձերբակալվել ու կալանավորվել էր 754 զինվորական, շուրջ 30 փոխգնդապետներ ու գեներալներ պաշտոնանկ են արվել:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը այսօր հայտարարել էր, որ զինված հեղաշրջման հեղինակները պատասխան կտան այն ամենի համար, ինչ տեղի ունեցավ:
Հարակից հրապարակումներ`
- Անկարայում հեռուստաընկերության վրա հարձակման մասին տեսանյութը հայտնվել է ցանցում
- Տ. Բալայան. Թուրքիայում գտնվող ՀՀ քաղաքացիները պետք է դիմեն ԱԳՆ
- Հեղաշրջման հեղինակները պատասխան կտան. Էրդողան
- Հայտնի է Թուրքիայում զինված հեղաշրջման հեղինակը
- Թուրքիայում ձերբակալվել են 754 զինվորականներ, ովքեր փորձել են հեղաշրջում կատարել
- Ռազմական հեղաշրջում Թուրքիայում (շարունակություն)