Նիսում ահաբեկչության ժամանակ կինը ծննդաբերել է
Երիտասարդ կինը, ով հուլիսի 14-ին գնացել էր Նիսի անգլիական ափ՝ դիտելու տոնական հրավառությունը, հենց ահաբեկչության ժամանակ մոտակայքում գտնվող ռեստորանում ծննդաբերել է: Այս մասին գրում է Ռիա նովոստին՝ հղում անելով BFMTV-ին:
Կինը գտնվել է հղիության 9-րդ ամսում, շուրջը տեղի ունեցող իրադաձություններից հուզվել է, կծկումներ է զգացել, կարողացել է հասնել ափի սկզբնամասում գտնվող ռեստորանին միայն:
«Ռեստորանի աշխատողները կնոջը տարել են խոհանոց, որտեղ մոտակայքում գտնվող բժիշկների օգնությամբ նա ծննդաբերել է: Այնուհետև մոր և նորածնի հետևից եկել են փրկարարները»,- հայտնել է հեռուսաալիքը:
Հուլիսի 14-ին երեկոյան Նիսում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով 84 մարդ էր մահացել, 100-ից ավել մարդ էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Ահաբեկչական «Իսլամական պետություն» կազմավորումը հայտարարել ահաբեկչության պատասխանատվությունը իր վրա վերցնելու մասին:
Հարակից հրապարակումներ`
- Նիսում կատարաված ահաբեկչության պատասխանատվությունը «Իսլամական պետությունը» վերցրել է իր վրա
- ԶԼՄ-ները հրապարակել են Նիսի ահաբեկչի լուսանկարը
- Նիսում կորած ութ ամսական երեխային գտել են սոցցանցի օգնությամբ
- Նիսում զոհված համարվող հայուհուն ողջ են գտել
- Նիսում ահաբեկչին վնասազերծելու մասին տեսանյութը հայտնվել է համացանցում