«Ոսկե ծիրան». Վիգեն Արմենյանը վերադարձել է Հայաստան
«Ոսկե ծիրան» Երևանի 13-րդ փառատոնի «Հայկական համայնապատկեր» մրցույթում ընդգրկված է լիբանանահայ ռեժիսոր Վիգեն Արմենյանի «Ընձառյուծի լռությունը» կարճամետրաժ ֆիլմը:
Վիգեն Արմենյանը ծնվել է Լիբանանում, բայց 25 տարի է ապրում է Ֆրանսիայում: Ռեժիսորի միակ այցը Հայաստան տեղի է ունեցել 5 տարեկանում: Տարիների ընթացքում մոռացել է, թե ինչպիսին էր Հայաստան: Այժմ կրկին հայրենիքում է:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք այս տարիների ընթացքում հետաքրքրվել եք Հայաստանով, ռեժիսորն ասաց, մշտապես, կանոնավոր ինտերնետային էջերից կարդացել է, տեղյակ է, թե ինչ է կատարվում Հայաստանում. «Հայաստանը միշտ ասոցացվում է Հայոց ցեղասպանության հետ, միշտ պատկերացնում եմ դիակներ, ավերակներ»:
Ռեժիսորն ասաց, որ ավելի շատ վավերագրական ֆիլմեր նկարահանելու փորձ ունի:
Խոսելով «Ընձառյուծի լռությունը» ֆիմի մասին, որի պրեմիերան կայացել է Վիլա դու Կոնդիի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնում, նա նշեց. «Ես ուզում էի նկարահանել այնպիսի ֆիլմ, որն անընդհատ կընդհատվեր տարբեր տեսակի «ուրվականներով»` քաղաքական, քաղաքացիական, պատմական, անձական պատմություն, ուզում էի հնարավորինս հեռու գնալ գրականությունից»:
Այն երեկույթի հաջորդ օրը, որտեղ Մարիոն ասես տրանսի մեջ պարել էր ամբողջ գիշեր, Ամինը և Վիկտորը նրան հայտնաբերում են իր անկողնու մեջ մահացած: Մի հեռավոր անկյունում կորած այդ տանը, ուր նրանք ապրում են ընկերներով, ամեն ինչ կարծես սկսում է սուզվել խավարի գիրկը, և ամեն կարգի շեղումները դառնում են հնարավոր: Հենց այդ ժամանակ էլ հորիզոնում նշմարվում է ընձառյուծը:
Հարակից հրապարակումներ`
- Բուլղարացի ծանրորդ Անգել Գենչևի «Մահացու ցատկ»-ը՝ «Ոսկե ծիրան»-ում
- «Ոսկե ծիրան». Երկու տարբեր էկոլոգիական տեսլականների բախումը՝ «Արշիպելագ»-ում
- 1990-ականների դժվարին ժամանակները «Ոսկե ծիրանում»՝ «Բարի լույս»
- «Ոսկե ծիրան». Ռուս ռեժիսորի երազանքն է ներկայացնել Երևանի «կոդ»-ը
- Ժակլին Բիսեթը երևանյան «Ոսկե ծիրանին» հյուր է
- «Ոսկե ծիրան». Ինչպես կարող է միայնակ մայրը պայքարել և կյանքում գտնել իր տեղը
- «Ոսկե ծիրան». «Վերջին բնակիչի» իրական պատմության, աղջկան փրկելու ու մարդ մնալու մասին
- «Ոսկե ծիրան». «Հետաքրքիր է, թե ինչու շատ ֆիլմերում չեն խոսում ղարաբաղյան պատերազմի թեմայի մասին»
- «Ոսկե ծիրան». «Ֆիլմում ներկայացված է, թե ինչպես կյանքում շատ հաճախ արդարությունը կարող է վերածվել բիզնեսի»
- «Ոսկե ծիրան». Թրքուհու ներսում երկու թշնամի է ապրում
- «Ոսկե ծիրան». «Ինսայթ» ֆիլմի նկատմամբ ռեժիսորը հատուկ վերաբերմունք ունի
- «Ոսկե ծիրան»-ի շրջանակներում լինելու են ֆիլմերի բացօթյա անվճար ցուցադրություններ
- «Ոսկե ծիրան». «Երբ ապրելու պայմաններն անմարդկային են, մարդուն շատ դժվար է պահպանել իր մարդկային դեմքը»
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին