«Խնդրում ենք անհապաղ վերադարձնել ութ դավաճաններին». Չավուշօղլուն դիմել է Հունաստանին
Թուրքիայի իշխանությունները Հունաստանին խնդրում է վերադարձնել ապաստան հայցող ռազմական հեղափոխության կողմնակիցներին։
Այս մասին, «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:
«Խնդրում ենք անհապաղ վերադարձնել ութ դավաճաններին, ովքեր ուղղաթիռով փախել են Հունաստան»,-հայտարարել է նա:
Helikopterle Yunanistan'a kaçan 8 hain askerin derhal teslim edilmesini istedik
— Mevlüt Çavuşoğlu (@MevlutCavusoglu) 16 июля 2016 г.
Ըստ աղբյուրի՝ թուրքական հեղափոխության մասնակիցները Հունաստանից ապաստան էին խնդրել: Ութ հոգանոց զինվորական ուղղաթիռը վայրէջք էր կատարել Ալեքսանդրուպոլիսում: Ութն էլ ձերբակալված էին՝ անօրինական թռիչքի համար:
Հարակից հրապարակումներ`
- ԱԳՆ խոսնակ. Հարևան երկրում կայունությունը կարևոր է տարածաշրջանի համար
- Ավերակ դարձած Թուրքիայի խորհրդարանը
- Թուրքիայում քննարկվում է մահապատժին վերադառնալու հնարավորությունը
- Թեժ գիծ՝ Թուրքիայում գտնվող ՀՀ քաղաքացիների համար
- Թուրքագետ. Թուրքիայում զինված հեղաշրջման փորձի իրականացման հետևում կարող են լինել արտաքին ուժեր
- Թուրքիայում զոհերի թիվը աճել է
- Տ. Բալայան. Թուրքիայում գտնվող ՀՀ քաղաքացիները պետք է դիմեն ԱԳՆ
- Թուրքիայում ձերբակալվել են 754 զինվորականներ, ովքեր փորձել են հեղաշրջում կատարել
- Ռազմական հեղաշրջում Թուրքիայում (շարունակություն)
- Անկարայում կրակոցներ են, քաղաքի վրա՝ ռազմական ինքնաթիռներ ու ուղղաթիռներ (ժամանակագրություն)
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան