Հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ Ախալքալաքում սպանված Քաչոտյանների ընտանիքի
Հուլիսի 17-ին Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության բոլոր գործող եկեղեցիներում, հավարտ Սուրբ Պատարագի, կկատարվի հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ Ախալքալաքի շրջանի Վաչիանում սպանված Քաչոտյանների ընտանիքի։ Այս մասին տեղեկանում ենք Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության ֆեյսբուքյան էջից:
Հուլիսի 9-ի գիշերը լույս 10-ին Քաչոտյանների ընտանիքի 4 անդամներին՝ 37-ամյա Օֆելյային, 16-ամյա Արմինեին, 18-ամյա Ասյային և 5-ամյա Սերգեյին սպանել էին սեփական տան մեջ: Քաչոտյանների սպանության մեջ մեղադրվում է նույն գյուղի 24-ամյա բնակիչ Նոդար Ակոպովը: Նա ոստիկանությունում ինքնախոստովանական ցուցմունք է տվել:
Հարակից հրապարակումներ`
- Ախալքալաքում հայ ընտանիքի սպանության կասկածյալն ապրում էր սպանվածներին պատկանող տանը
- Տեղի է ունեցել Ախալքալաքում սպանված հայ ընտանիքի հուղարկավորությունը
- Ախալքալաքում հայ ընտանիքի սպանության գործը բացահայտվել է
- Ախալքալաքում հայ ընտանիքի սպանության գործով ձերբակալված կա