Նախագահը շնորհավորել է ՀՀ ժողովրդական արտիստ Ժենյա Ավետիսյանին՝ ծննդյան 75-ամյակի առթիվ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ժենյա Ավետիսյանին՝ ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ:
«Ձեր երկարամյա գործունեությամբ Դուք կերտել եք բազմաթիվ գունեղ և տպավորիչ կերպարներ՝ հայ թատրոն և կինո բերելով նոր արտահայտչականություն, դերասանական խաղի նոր որակներ:
Ձեր ստեղծած կերպարները սիրվել են հանդիսատեսի կողմից ինչպես հայրենիքում, այնպես էլ սփյուռքում:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանիկ կյանք և ամենայն բարիք», - ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում: