Թուրքիայում ձերբակալվել են 754 զինվորականներ, ովքեր փորձել են հեղաշրջում կատարել
Թուրքիայի իրավապահները հայտարարել են, որ ձերբակալել են 754 զինվորականների, ովքեր փորձել են երկրում հեղաշրջում կատարել: Նրանք բոլորը զրկվել են կոչումներից: Այս մասին գրում է Ռիա նովոստին:
Հաղորդվում է, որ երկրում հեղաշրջման փորձից հետո 5 գեներալ և 29 գնդապետ ազատվել է աշխատանքից:
Առնվազան 60 մարդ է զոհվել հեղաշրջման փորձի հետևանքով:
Հիշեցնենք, որ այս գիշեր Թուրքիայում մի խումբ զինվորականներ ռազմական հեղաշրջման փորձ էին իրականացրել: Անկարայի և Ստամբուլի փողոցներ էին դուրս բերվել ռազմական տեխնիկա, լսվել էին կրակոցներ և պայթյուններ: Նախագահ Էրդողանի կոչից հետո կողմնակիցները դուրս էին եկել փողոց: Ավելի ուշ հայտարարվել էր, որ հեղաշրջման փորձը տապալվել է:
Հարակից հրապարակումներ`
- Ռազմական հեղաշրջում Թուրքիայում (շարունակություն)
- Անկարայում կրակոցներ են, քաղաքի վրա՝ ռազմական ինքնաթիռներ ու ուղղաթիռներ (ժամանակագրություն)
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին