«Հայկական ժամանակ». Դժգոհում են «Արի տուն» ծրագրից
Սփյուռքի նախարարության կազմակերպած «Արի տուն» ծրագրի մասնակից երեխաներից մի քանիսը երեկ «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում դժգոհել են ծրագրի որակից, կազմակերպչական աշխատանքներից, գրաֆիկից և հատկապես իրենց հատկացվող սնունդից:
«Նրանց խոսքով իրենց շատ անորակ սնունդ են տալիս. ինչ-որ բուտերբրոդներ՝ թափանցիկության աստիճանի երշիկով ու պանիրով: Նրանք երբեմն բողոքում ու չեն ուտում, իրենց գումարներով են սնվում, երբեմն էլ, սոված լինելով, ստիպված ուտում են: Բայց խնդիրն այն է, որ բյուջեից արժանապատիվ սնունդի գումար հատկացվում է, պարզապես այն ծրագրի մասնակից երեխաներին չի հասնում: Իսկ ծրագրի սննդի հարցը կազմակերպում է նախարարության համապատասխան ԾԻԳ-ը, որի ղեկավարն է Դավիթ Շահբազյանը»,- գրել է թերթը և հավելել, որ չի հաջողվել տեղեկության վերաբերյալ պարզաբանում ստանալ Դավիթ Շահբազյանից:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա