Սոցփաթեթի պատճառով հանգստյան տները սնանկացման եզրին են «Առավոտ»
«Առավոտ»-ն անդրադարձել է սոցփաթեթների հանգստի բաղադրիչի կասեցմանը և գրել. «Սոցիալական փաթեթի հանգստի բաղադրիչը տարիներ ի վեր չարաշահումների տեղիք է տվել, սակայն այդ մասին ընդամենը վերջերս է բարձրաձայնվում։
Դեռևս երկու տարի առաջ հանրապետության հանգստյան տների մի շարք ներկայացուցիչներ կառավարություն նամակ են գրել՝ հայտնելով, որ սնանկացման եզրին են կանգնած, քանի որ սոցփաթեթով եկած զբոսաշրջիկների գումարները տուրիստական ընկերությունները չեն փոխանցում։
Մարդիկ եկել, կերել-խմել են, օգտվել լույսից, ջրից, գազից, սակայն նրանց հանգստի փողը հանգստյան տանն այդպես էլ չի փոխանցվել։ Եվ վերջիններս ստիպված են եղել սեփական գրպանից այդ ծախսերը հոգալ, քանի որ ո՛չ լույսի, ո՛չ գազի, ո՛չ հարկայինին չէին կարող բացատրել, որ իրենք դեռևս այդ գումարը չեն ստացել։ Եթե հանգստյան տունը փորձել է դատական ճանապարհով այղ գումարները գանձել, ապա պարզվել է, որ տուրիստականը ոչ մի սեփական գույք չունի, հետևաբար բռնագանձելու ոչինչ էլ չի եղել։
Երբ ներդրվեց սոցփաթեթը, կառավարությունը որոշեց, որ սոցփաթեթի շահառուն չի կարող ուղիղ դիմել հանգստյան տանը և իր հանգիստը կազմակերպել, այլ այդ կապը պետք է լինի տուրընկերության միջոցով ՝ համապատասխան միջնորդավճարի դիմաց։
Հանգստյան տների ղեկավարները, որոնք այդ պատճառով այսօր լուրջ խնդիրների առաջ են կանգնած, համոզված են, որ այդ տուրընկերությունները նույնպես չինովնիկներին են պատկանում, այդ պատճառով էլ կառավարությունն իրենց դիմումին ընթացք չի տվել»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան