Շիրակ Թորոսյան. ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ տվյալ պահին չկան
«Իմ համոզմամբ՝ ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ տվյալ պահին չկան. կա կողմերի լուրջ պատրաստակամություն և միջնորդների շատ պատասխանատու ակտիվություն»,- «Կենտրոն» հեռուստաընկերության «Հայկական ուրբաթ» հաղորդման տաղավարում հայտարարել է ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը:
Շիրակ Թորոսյանը չի բացառել, որ կարող են լինել առաջարկներ, որոնք ընդունելի կամ անընդունելի լինեն հայկական կողմի համար: Միաժամանակ նա վստահություն է հայտնել, որ այս պահին հայկական կողմը որևէ փաստաթղթի շուրջ որևէ բանակցություն չի վարի, քանի դեռ երաշխավորված խաղաղություն չկա:
Մեկնաբանելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Բաքվում արած հայտարարությունն առ այն, որ հակամարտության կողմերը երբեք այնքան մոտ չեն եղել խնդրի կարգավորմանը, որքան այժմ, Թորոսյանն ասել է, որ, ամենայն հավանականությամբ, Լավրովը նկատի է ունեցել այն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երբեք նման ակտիվ միջնորդություն, և կողմերը խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու նման պատրաստակամություն չեն ցուցաբերել, որքան վերջին շրջանում:
Խոսելով Կազանի փաստաթղթի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշման մասին՝ Շիրակ Թորոսյանն ասել է, որ մեզ համար փաստաթուղթն ընդունելի է եղել տարիներ առաջ, երբ դեռ «քառօրյա պատերազմը» չէր եղել, և իրավիճակը բոլորովին այլ էր, իսկ այժմ, եթե առաջարկվի հակամարտության լուծման որևէ փաստաթուղթ, ըստ Թորոսյանի, մեր դիրքորոշումն ավելի կոշտ պետք է լինի:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին