Երևան-Ստամբուլ չվերթը վերականգնվել է
Այսօր հետաձգված Երևան-Ստամբուլ չվերթը «Զվարթնոց» օդանավակայանից կիրականացվի ժամը 15:00-ին: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց «Բագրատ Տուր» տուրիստական գործակալության տնօրեն Բագրատ Նավոյանը:
Նա տեղեկացրեց, որ Ստամբուլ-Երևան չվերթը հուլիսի 15-ին ժամը 22:30-ին Ստամբուլի օդանավակայանից իրականացվել է, և հայաստանյան ժամանակով գիշերը ժամը 02:20-ին օդանավը ժամանել է Երևան:
«Դեպքերը տեղի ունենալուց հետո թուրքական կողմը խնդրել է, որ օդանավը առայժմ մնա Երևանում: Այսօր մինչև ժամը 13:00-ն հետաձգվել էր չվերթը, բայց հենց նոր զանգահարեցին ու ասացին, որ արդեն Ստամբուլի օդանավակայանը նորմալ գործում է, և Երևան-Ստամբուլ օդանավը ժամը 15:00-ին նորից ը կմեկնի Ստամբուլ», -փոխանցեց պարոն Նավոյանը:
Հիշեցնենք՝ Թուրքիայում հուլիսի լույս 16-ի գիշերը զինված հեղաշրջման փորձ էր կատարվել, ինչի հետևանքով, ըստ նախնական տվյալների, շուրջ 200 մարդ է մահացել, այդ թվում՝ քաղաքացիներ, 1440-ը՝ վիրավորում է ստացել, 2639 մարդ էլ ձերբակալվել է:
Հարակից հրապարակումներ`
- Հեղաշրջմանը մասնակցած գեներալներից մեկը ոչնչացվել է. Թուրքիայի վարչապետ
- Սա բացառիկ բան էր՝ թուրքական զինվորական հրամանատարությունը չունեցավ ժողովրդի համակրանքը. Հայկ Դեմոյան
- Թեժ գիծ՝ Թուրքիայում գտնվող ՀՀ քաղաքացիների համար
- Թուրքիայում զոհերի թիվը աճել է
- Հայտնի է Թուրքիայում զինված հեղաշրջման հեղինակը
- Ռազմական հեղաշրջում Թուրքիայում (շարունակություն)
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան