Նիսում կատարաված ահաբեկչության պատասխանատվությունը «Իսլամական պետությունը» վերցրել է իր վրա
Ահաբեկչական «Իսլամական պետություն» կազմավորումը հայտարարել է Ֆրանսիայի Նիս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը իր վրա վերցնելու մասին: Այդ մասին վկայակոչելով «Amaq» գործակալությանը, գրում է «Russia Today»-ը:
Հուլիսի 15-ին Նիսում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով 84 մարդ՝ այդ թվում՝ երեխաներ էին մահացել, 100-ից ավել մարդ էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Մինչ այս պահը պաշտոնապես դեռ չէր հայտարարվել ահաբեկչության կազմակերպչի մասին: Ֆրանսիական իրավապահները հայտարարել էին, որ իրենք կապ չեն տեսնում ահաբեկչություն իրականացրած Մոհամեդ Լաուայե Բուլելի (Mohamed Lahouaiej Bouhlel) և ահաբեկչական խմբավորումների միջև:
«Նա ահաբեկիչ է և նրա կատարած գործողությունը նույնպես ահաբեկչություն է: Մենք կուսումնասիրենք և կտեսնենք, թե որ ահաբեկչական կազմակերպության հետ կապ ուներ նա», -հայտարարել էր Վրանսիայի վարչապետ Մանուել Վալսը:
مصدر أمني لوكالة أعماق: منفذ عملية الدهس في #نيس بـ #فرنسا هو أحد جنود الدولة الإسلامية ونفذ العملية استجابة ..... pic.twitter.com/2aqJQkwvKD
— أســ الدين ـــودBRO (@asdaldean99) 16 июля 2016 г.
Հարակից հրապարակումներ`
- ԶԼՄ-ները հրապարակել են Նիսի ահաբեկչի լուսանկարը
- Նիսում կորած ութ ամսական երեխային գտել են սոցցանցի օգնությամբ
- Նիսի օդանավակայանում մարդկանց տարհանումը դադարեցվել է
- Նիսի օդանավակայանում մարդկանց տարհանում են
- Նիսում զոհված համարվող հայուհուն ողջ են գտել
- ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Նիսում տեղի ունեցած ահաբեկչությունը