Հայաստան-Թուրքիա սահմանին ուժեղացված հսկողություն է իրականացվում
Հայաստանում տեղակայված Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության ահմանապաh ստորաբաժանումներն անցել են Հայաստան-Թուրքիա սահմանի ուժեղացված հսկողության: Այս «Արմենպրես»ին տեղեկացրել են ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության մամուլի բաժնից:
Ռուս սահմանապահներն իրենց հայ գործընկերների հետ համատեղ իրականացնում են Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի սահմանների պահպանությունը, ինչպես նաև ծառայություն են իրականացնում «Զվարթնոց» օդանավակայանում:
Թուրքիայում ձախողված հեղաշրջման ժամանակ տարբեր քաղաքներում սկսված բախումների հետևանքով զոհվել է 194 մարդ (հեղաշրջման փորձի 104 մասնակից, իշխանամետ 90 մարդ): Վիրավորների թիվը հասնում է 1154-ի:
Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել է հեղաշրջման փորձի համար ողջ երկրում ձերբակալվել է թուրքական զինված ուժերի 1563 անդամ, 5 գեներալ, 29 գնդապետ ազատվել են պաշտոնից:
Հարակից հրապարակումներ`
- Հեղաշրջմանը մասնակցած գեներալներից մեկը ոչնչացվել է. Թուրքիայի վարչապետ
- Թեժ գիծ՝ Թուրքիայում գտնվող ՀՀ քաղաքացիների համար
- Թուրքագետ. Թուրքիայում զինված հեղաշրջման փորձի իրականացման հետևում կարող են լինել արտաքին ուժեր
- Թուրքիայում զոհերի թիվը աճել է
- Անկարայում հեռուստաընկերության վրա հարձակման մասին տեսանյութը հայտնվել է ցանցում
- Տ. Բալայան. Թուրքիայում գտնվող ՀՀ քաղաքացիները պետք է դիմեն ԱԳՆ
- Թուրքիայում ձերբակալվել են 754 զինվորականներ, ովքեր փորձել են հեղաշրջում կատարել
- Ռազմական հեղաշրջում Թուրքիայում (շարունակություն)
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին