Ռազմական հեղաշրջում Թուրքիայում (շարունակություն)
3:16
Թուրքիայի վարչապետը իր Tweet-ում դիմել է. «Շատ շնորհակալություն մեր ժողովրդին, Թուրքիան ոտքի է ելել: Հրապարակը չենք թողնելու այդ ավազակներին»:
Մզկիթներից հոգևորականները կոչ են անում մարդկանց դուրս գալ փողոց պայքարել:
3:11
Երզնկայի քաղաքապետը քաղաքապետարանի դիմաց հավաքված քաղաքացիներին տեղեկացրել է ցամաքային ուժերի 3-րդ բանակի հրամանատար Սերդար Սավաշի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին, ըստ որի՝ վերջինս նշել է հեղաշրջմանը չաջակցելու մասին:
3:09
Աբդուլահ Գյուլը CNNTurk-ի եթերից խոսեց, կոչ անելով դադարեցնել բախումները, ժողովրդին իրար դեմ չհանել ու հետ կանգնել սխալ ուղուց. «Թուրքիան ոչ լատինամերիկյան երկիր է, ոչ աֆրիկյան, որ մի խմբավորման կողմի հարձակումով մի գիշերում իշխանություն փոխվի:»
2:59
Ռազմական ուղղաթիռները 2-րդ հարձակումն են գործել Անկարայի անվտանգության ուժերի կենտրոնակայանի վրա:
2:57
2 խոշոր ընդդիմադիր կուսակցությունները՝ «Ժողովրդահանրապետական» ու «Ազգայնական շարժում», կուսակցությունների լիդերները դեմ են արտահայտվել ռազմական հեղաշրջմանը: Հայտարարել են, որ կողմնակից են ժողովրդավարությանը ու դեմ են երկիրը նոր փորձությունների տանելուն:
2:55
Ռուսաստանը հնարավոր է կարող է ընդունել Էրդողանին, եթե նման առաջարկ ստացվի Թուրքիայի ղեկավարության կողմից։ Այս մասին, ինչպես գրում է gazeta-ն, ասել է ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Հիշեցնենք, որ լուրեր տարածվեցին, որ Էրդողանը ապաստան է հայցել Գերմանիայից, սակայն նրա ինքնաթիռին վայրէջքի թույլտվություն չի տրվել։
2:53:
Այս պահին հեղաշրջման փորձում ներգրավված մեկ գնդապետ և երեք զինծառայող է ձերբակալվել:
2:51
ԱՄՆ-ի պետդեպարտամենտը «արտակարգ զգուշացում» է տարածել Թուրքիայում գտնվող ամերիկացիների համար, որում ասվում է․«Կրակոցներ ու պայթյուններ են լսվել Անկարայում և Ստամբուլի 2 կամուրջներն այժմ փակ են։ Թուրքիայում հայտարարվել է ռազմական դրություն ու պարետային ժամ։
Բոլոր չվերթները Աթաթուրքի օդանավակայանից դադարեցվել են»։
Նշվում է նաև, որ կան հաղորդումներ, որ սոցիալական մեդիան արգելափակված է, սակայն ԱՄՆ քաղաքացիները պետք է փորձեն կապ հաստատել ընտանիքի անդամների ու ընկերների հետ հեռախոսով կամ էլեկտրոնային փոստով։
2:49
Ստամբուլում Բոսֆորի կամրջի վրա հեղաշրջման դեմ բողոքող քաղաքացիների ուղղությամբ զինվորականների կողմից կրակ է բացվել, կան վիրավորներ:
2:47
Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանատար Բյուլենթ Բոսթանօղլուն նշել է, որ որպես բանակի հրամանատարություն իրենք չեն աջակցում հեղաշրջման նախաձեռնությանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան