Տ. Բալայան. Թուրքիայում գտնվող ՀՀ քաղաքացիները պետք է դիմեն ԱԳՆ
«Թուրքիայի տարածքում աջակցության կարիք ունեցող ՀՀ քաղաքացիները պետք է դիմեն ՀՀ ԱԳՆ»: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
«Այլ երկիր մեր շահերը Թուրքիայում չի ներկայացնում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:
Հիշեցնենք, որ Թուրքիայում զինված հեղաշրջման փորձ է կատարվել, ինչի հետևանքով առնվազն 60 մարդ է զոհվել, այդ թվում՝ քաղաքացիներ, ձերբակալվել է 754 զինվորական: Զինված հեղաշրջման փորձը ձախողվել է:
Հարակից հրապարակումներ`
- Հայտնի է Թուրքիայում զինված հեղաշրջման հեղինակը
- Թուրքիայում ձերբակալվել են 754 զինվորականներ, ովքեր փորձել են հեղաշրջում կատարել
- Ռազմական հեղաշրջում Թուրքիայում (շարունակություն)
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին