Հեղաշրջման հեղինակները պատասխան կտան. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր հայտարարել է, որ զինված հեղաշրջման հեղինակները պատասխան կտան այն ամենի համար, ինչ տեղի ունեցավ, գրում է «Hurriyet Daily News»-ը:
«Նրանք կվճարեն իրենց կատարածի համար»,- հայտարարել է Էրդողանը այսօր առավոտյան Ստամբուլի «Աթաթուրք» օդանավակայանում Մարմարիս հանգստյան վայրից վերադառնալուց հետո:
«Այս ամենի պատասխանը կլինի օրենքով, և նրանք դատական համակարգի առջև պատասխան կտան: Պետք է նաև իմանան, որ այս երկրում օրենքը առաջնային է և պահպանվելու է: Դատական գործընթացն արդեն մեկնարկել է և կշարունակվի», -հայտարարել է թուրք նախագահը:
Նա կատարվածը որակել է «դավաճանության շարժում»: Նաև ասել է, որ ինքը չի իմացել Գլխավոր շտաբի պետի, գեներալ Հուլուսի Աքարի գտնվելու վայրը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայում զինված հեղաշրջման փորձ է կատարվել, ինչի հետևանքով առնվազն 60 մարդ է զոհվել, այդ թվում՝ քաղաքացիներ, ձերբակալվել է 754 զինվորական: Զինված հեղաշրջման փորձը ձախողվել է:
Հարակից հրապարակումներ`
- Հայտնի է Թուրքիայում զինված հեղաշրջման հեղինակը
- Թուրքիայում ձերբակալվել են 754 զինվորականներ, ովքեր փորձել են հեղաշրջում կատարել
- Ռազմական հեղաշրջում Թուրքիայում (շարունակություն)
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան