Քաղաքական 12:22 16/07/2016

Սա բացառիկ բան էր՝ թուրքական զինվորական հրամանատարությունը չունեցավ ժողովրդի համակրանքը. Հայկ Դեմոյան

Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը գիշերը հետևել է Թուրքիայում տեղի ունեցած իրադարձություններին ու եզրակացրել՝ «Արտառոց ու անբնական իրադարձություն էր»:

«Ակնհայտ հանդուգն և ռիսկային քայլ էր բանակի կողմից, քանի որ նման գործողություններ իրականացնելու համար բանակը նախ պետք է ունենար հանրության աջակցությունը, ինչպես դա եղել էր նախորդ ռազմական հեղաշրջումների պարագայում», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայկ Դեմոյանը:

Ներկայացնելով թուրքական պատմությունից դրվագներ, Դեմոյանն ասաց, որ եղել է, երբ բանակը վերջնագիր է ներկայացրել քաղաքացիական իշխանություններին և վերջիններն էլ տեսնելով, որ էլ շարունակելու հնարավորություն չկա, հեռացել են իշխանությունից՝ զիջելով կամ ենթարկվելով նրանց ցուցումներին:

Սակայն այժմ, երբ Էրդողանը վայելում է հանրության գերակշռող մեծամասնության համակրանքը, ըստ Դեմոյանի, բանակը հնարավորություն չուներ «թե հին ոճի, թե պոստմոդեռնիստական ոճի» հեղաշրջումներ իրականացնելու համար:

«Տվյալ դեպքում պարզ է, որ այստեղ ներքին շերտերի բախում եղել է և վստահաբար, արտաքին ազդակներ են եղել, որ բանակը գնացել է նման գործողության, որը պարզ երևաց, որ ընդհանուր զինվորական հրամանատարության դիրքորոշումը չէր, ինչպես եղել էր նախորդ հեղաշրջումների պարագայում: Սա բանակը չէր ուղղակի զինվորականության խումբ էր», -նկատեց Հայկ Դեմոյանը:

Հնարավո՞ր է, որ Էրդողանի կողմնակիցները հեղաշրջումը կազմակերպած լինեն՝ քաղաքացիական իշխանության ձեռքում կենտրոնացնելու ամբողջական ռազմական իշխանությունը:

Իհարկե, դա հնարավոր չէ բացառել, որովհետև Էրդողանը շատ լավ հասկանում է, որ ինքը վայելելու է Թուրքիայի ազգաբնակչության մեծ մասի համակրանքը: Դրա համար այդպիսի քայլը, մանավանդ Թուրքիայի պարագայում, բացառել պետք չէ: Եվ տեսեք՝ 1960 թվականին ընդամենը երկու զոհ էր եղել (Վերջին 50 տարիների ընթացքում Գլխավոր շտաբը Թուրքիայում 3 անգամ՝ 1960, 1971, 1980 տապալել է գործող կառավարությունները -հեղ.): Այդքան զոհ նման մասշտաբային  գործողության դեպքում քիչ էր: Իսկ տվյալ պարագայում զոհերի թիվը հսկայական է: Ու հավանաբար կաճի, քանի որ մենք դեռ տեղեկություններ չունենք, թե շրջաններում ինչ վիճակ է:

Այս հեղաշրջման փորձը ղեկավարներ ունեցե՞լ է, այս ակցիան ղեկավարել են բարձրաստիճան պաշտոնյաներ:

Ավիացիա օդ բարձրացնելը և կրակի հրաման տալը և օդաչուների ու զրահատանկային տեխնիկան գործի դնելը, առանց գեներալիտետի մասնակցության հնարավոր չէր:

Տեսակետ կա, որ այս քայլով Էրդողանի իշխանությունը ավելի է հզորանում: Դուք որքանո՞վ եք համաձայն նման կարծիքների հետ:

Եթե այդպես է, ապա Էրդողանը պետք է այդպիսով արտաքին աշխարհին ցույց տա, թե որքան ամուր են իր դիրքերը երկրում: Դա շահեկան էր իր համար: Այս պահին Էրդողանը իր նկատմամբ դրսում ուներ քննադատությունների ալիք: Այժմ նա ցույց է տալիս, որ հասարակության մեծ մասը իր կողմանկիցներն են: Իսկ երեկվա տեղի ունեցածը ցույց է տալիս, որ դա բանակի պարտությունն է:

Կարելի՞ է ասել, որ բանակն այս քայլով ձգտում էր դեմոկրատիայի:

Ամբողջ հարցն այն է, որ բանակն այդ քայլով իսկապես գնաց դեմոկրատիայի դեմ: Էրդողանը ստացել էր բնակչության մեծամասնության քվեն, դա ակնհայտ էր: Տվյալ դեպքում ինչ-ինչ հիմնավորումներով ցանկացած հեղաշրջում, որ արվելու էր, նպատակ էր ունենալու կարգուկանոնը վերականգնելու, դեմոկրատական կարգը երաշխավորելու: Բայց այս դեպքում հստակ ուղերձներ չկային, հայտնի չէր՝ ի՞նչ նպատակով էր զորքը փողոց հանվում, դա իշխանություններին ահաբեկելու ձև՞ էր: Բայց իշխանությունը հիմա շատ լավ հասկանում է, որ բանակի պարտությունը իրեն ձեռնտու է, քանի որ, կրկնում եմ, ունեն հանրության համակրանքը: Սա առաջին ու բացառիկ բան էր թուրքական զինվորական հրամանատարությունը չունեցավ ժողովրդի համակրանքը, ինչպես եղավ 1960, 1980 թվականներին, երբ ժողովուրդը զինվորականների կողքին էր:

Դուք ասացիք, որ չեք բացառում, թե արտաքին ուժերի ազդեցությամբ նաև այս հեղաշրջման փորձը կատարված լինի: Կմասնավորեցնե՞ք՝ ի՞նչ ուժերի նկատի ունեք:

Այս պահին չեմ կարող ասել: Բայց բանակը վստահ էր, որ ներսի ճակատում աջակցություն չի ստանալու որևէ ուժի կողմից, տվյալ դեպքում, չեմ բացառում, որ հաշվարկն այն էր, որ եղել է ահազանգ գործողություն իրականացնելու, իսկ դեպքերի հաջորդականությունը պետք է բերեր նրան, որ արտաքին աշխարհից կստանար աջակցություն: Սակայն այս դեպքում, երբ տեսան, որ քիչ զինվորականություն մասնակցեց հեղաշրջմանը և նույնիսկ մի մասն անցան քաղաքացիական իշխանության կողմը, ու տեսան, որ իրենց սցենարը կյանքի չի կոչվում, արտաքին աշխարհից որևէ մեկը չփորձեց աջակցել: Հաջողություն կլիներ, եթե ամբողջ բանակի ստորաբաժանումները մասնակցեին այդ հեղաշրջմանը:

Էրդողանը արդեն իսկ հայտարարել է, որ հեղաշրջման հեղինակները օրենքով ու դատական համակարգի առաջ պատասխան կտան: Դուք, հավանաբար, տեղյակ եք թուրքական օրենքներին, ի՞նչ է դա ենթադրում:

Մահապատիժ չկա այդ երկրում: Եթե դա զինվորական խժդժության արդյունք է, ապա պատասխանատվությունը կհանձնի զինվորական տրիբունալին, որպեսզի իր ձեռքերը արյան մեջ չթաթախի: Տվյալ դեպքում այս գործը առիթ կլինի Էրդողանի համար, որպեսզի բանակի ստորաբաժանումների շարքում նոր զտումներ տեղի ունենան: Սա թերևս այդ լուծումների հետևանքն էր նաև, և այդ զտումները շոշափելի հետևանք կունենա նաև բանակի անձնակազմի վրա: Եթե ժամանակին բանակը մաքրվում էր իսլամիստներից և իսլամական հակումներ ունեցող անձնակազմից, հարյուրավոր սպաներ դուրս էին մնում համակարգից, ապա այժմ ճիշտ հակառակը տեղի կունենա՝ բանակը վերջնականապես կզրկվի իր աշխարհիկ ինքնությունից և կդառնա Էրդողանի հլու կամակատարը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}