Նիսի ահաբեկչությունից հետո հինգ երեխա գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում
Նիսում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո հինգ երեխա շարունակում են մնալ ծայրահեղ ծանր վիճակում,-գրում է «Ռիա նովոստի»-ն՝ հղում անելով Nice Matin թերթին:
Փարիզի դատախազ Ֆրանսուա Մոլենսի՝ նախօերին հաղորդած տվյալների համաձայն, ահաբեկչության հետևանքով զոհվել է 84 մարդ, 202-ն էլ վիրավորվել են, որոնցից 52-ը ծայրահեղ ծանր վիճակում են:
Lenval մանկական հիվանդանոցի մամուլի քաչտուղար Ստեֆանի Սիմփսոնի խոսքով՝ հինգ երեխա ծայրահեղ, մեկ երեխա կայուն վիճակում է, ևս երեքն էլ շնչում են արհեստական շնչառության ապարատի միջոցով: Նա նաև նշել է, որ հոսպիտալացվածների մեջ է վեց ամսական երեխա:
Նշենք, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հայտարարել էր Ֆրանսիայի Նիս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը իր վրա վերցնելու մասին:
Հարակից հրապարակումներ`
- Նիսում կատարաված ահաբեկչության պատասխանատվությունը «Իսլամական պետությունը» վերցրել է իր վրա
- ԶԼՄ-ները հրապարակել են Նիսի ահաբեկչի լուսանկարը
- Նիսում կորած ութ ամսական երեխային գտել են սոցցանցի օգնությամբ
- Նիսի օդանավակայանում մարդկանց տարհանումը դադարեցվել է
- Նիսի օդանավակայանում մարդկանց տարհանում են
- Նիսում զոհված համարվող հայուհուն ողջ են գտել
- ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Նիսում տեղի ունեցած ահաբեկչությունը