Պուտինը հանձնարարել է կազմակերպել Թուրքիայից ռուսաստանցիների դուրսբերումը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է կազմակերպել Թուրքիայի օդանավակայաններում սպասող ռուսաստանցիների դուրսբերումը: Այս մասին, ռուսական լրատավամիջոցների հաղորդմամբ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Պուտինը տրանսպորտի նախարարությանն ու պատկան այլ մարմիններին հանձնարարել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը Ռուսաստանի քաղաքացիներին Թուրքիայի օդանավակայաններից դուրս բերելու համար, ինչպես նաև անհրաժեշտ պարագաներով ապահովել Մոսկվայի օդանավակայաններում սպասող ու Թուրքիա թռչել ցանկացող քաղաքացիներին մինչև իրավիճակի հստակեցումը:
Խնդիրը առաջացել է, քանի որ Թուրքիայում իրավիճակը մնում է հեղհեղուկ. հուլիսի լույս 16-ի գիշերը զինված հեղաշրջման փորձ էր կատարվել, ինչի հետևանքով, ըստ նախնական տվյալների, մոտ 200 մարդ է մահացել, այդ թվում՝ քաղաքացիական անձինք, 1440-ը՝ վիրավորում է ստացել, 2639 մարդ էլ ձերբակալվել է:
Հարակից հրապարակումներ`
- Ավերակ դարձած Թուրքիայի խորհրդարանը
- Հեղաշրջմանը մասնակցած գեներալներից մեկը ոչնչացվել է. Թուրքիայի վարչապետ
- Թեժ գիծ՝ Թուրքիայում գտնվող ՀՀ քաղաքացիների համար
- Անկարայում հեռուստաընկերության վրա հարձակման մասին տեսանյութը հայտնվել է ցանցում
- Անկարայում կրակոցներ են, քաղաքի վրա՝ ռազմական ինքնաթիռներ ու ուղղաթիռներ (ժամանակագրություն)
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին