Հայտնի է Թուրքիայում զինված հեղաշրջման հեղինակը
Թուրքիայում հուլիսի 16-ի գիշերը տեղի ունեցած զինված հեղաշրջման հեղինակը և նախաձեռնողը հայտնի է՝ նա Թուրքիայի գլխավոր շտաբի պետի խորհրդական Մուհարեմ Քոսեն է: Այդ մասին գրում է «РИА Новости» գործակալությունը՝ վկայակոչելով հունական լրատվամիջոցներին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայում զինված հեղաշրջման փորձ է կատարվել, ինչի հետևանքով առնվազն 60 մարդ է զոհվել, այդ թվում՝ քաղաքացիներ, ձերբակալվել է 754 զինվորական: Զինված հեղաշրջման փորձը ձախողվել է:
Ըստ աղբյուրի, թուրքական զորամիավորումները հույն-թուրքական սահմանից ուղղվել են Ստամբուլ՝ հասնելու օգնության Թուրքիայի նախագահին պաշտպանող ուժերին:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայում ձերբակալվել են 754 զինվորականներ, ովքեր փորձել են հեղաշրջում կատարել
- Ռազմական հեղաշրջում Թուրքիայում (շարունակություն)
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան