Հայաստանում բոլոր հարցերը պետք է լուծվեն այլ մեթոդներով. Լարիսա Ալավերդյան
«Ապստամբությունը իրավունք է, բայց ես միշտ դեմ եմ եղել նման բռնի ձևերին», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ մեկնաբանելով այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները։
Նրա համոզմամբ՝ խնդիրները լուծելու նման ձևերը անադրյունավետ են ու դատապարտված են։
«Գտնում եմ, որ ոչ արդյունավետ է նման ճանապարհը ու չի կարող բերել դրական արդյունքի։ Ցավում եմ, որ եղել է զոհ։ Հայաստանում բոլոր հարցերը պետք է լուծվեն այլ մեթոդներով», -հավելեց տիկին Ալավեդյանը։
Խոսքը այսօր վաղ առավոտյան «Նոր Հայաստան» շարժման մի խումբ անդամների՝ զինված ոստիկանության Էրեբունու բաժին մտնելու ու ոստիկաններին պատանդ վերցրելու մասին է։ ԱԱԾ-ն հանդես է եկելհայտարարությամբ՝ նշելով, որ զոհվել է մեկ ոստիկան, երկուսը վիրավորվել են, երկու պատանդնեը ազատ են արձակվել։
Ոստիկանության բաժին ներխուժած խմբի պահանջն է իշխանափոխություն և ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին։
Հարակից հրապարակումներ`
- Մեկ ոստիկան զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել, երկու պատանդ ազատ է արձակվել. ԱԱԾ
- Տեղի ունեցածը լրջագույն սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար, Ալեքսանդր Իսկանդարյան
- Կատավածը հարցերը լուծելու ցանկալի ճանապարհը չէր. Արմեն Մարտիրոսյան
- Ապստամբություններով, մարդկանց պատանդ վերցնելով որևէ քաղաքական հարց չի լուծվելու. Նաիրա Զոհրաբյան
- ՀՀ ԱԱԾ. «Զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան